Հասարակություն

Տաքսիստները բողոքում են ԱՊՊԱ- ի նոր կանոններից

sonahakobyan

Այսօր մի խումբ տաքսիստներ ու ավտովարորդների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ղեկավարներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի ապահովագրողների բյուրոյի շենքի առջև:  Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ ԱՊՊԱ համակարգի բարեփոխումների։ Վարորդներին ընդունել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, սակայն այդպես էլ համակարգված քննարկում տեղի չի ունեցել: Լսելով ավտովարորդների բողոքը` Վահան Ավետիսյանը պարզաբանել է, որ տաքսիների պարագայում ԱՊՊԱ-ն թանկանում է  ռիսկայնության գործոնը հաշվի առնելով։

Back to top button