Հասարակություն

Հետախուզության գլխավոր զենքը մարդն է

annanazaryan

Հետախուզությունը կարեւոր է՝ հակառակորդի կիրառած զենքերը հայտնաբերելու, նրանց մարտական դիրքեր որոշելու և սպասվող հարվածից առաջ այն ոչնչացնելու համար, ասում է հետախույզ Վովա Վարդանովը: Հակամարտությունների, պատերազմների ժամանակ առավելապես ու խաղաղ ժամանակներում նույնպես առանց հետախուզության երկիրը, կարելի է ասել, պարտված է, հեշտ խոցելի հակառակորդների կողմից:  Հետախույզն այն մարդն է, ով նախապես կարողանում է հասկանալ հակառակորդի պատրաստվող գործողությունները ու դրա շնորհիվ կանխում  սպասվող չարագործությունները: Այսօր այդ  անգնահատելի մասնագիտությունն ունեցող մարդկանց՝ հետախույզի օրն է:

Հետախույզ Վովա Վարդանովի համոզմամբ՝«Եթե չունես անկախ հետախուզություն, ուրեմն անկախ չես որպես պետություն»: Եթե դրսից հետախույզների համար որպես աջակցություն անգամ համազգեստ են նվիրում, դա ևս վերահսկողություն է, իսկ Հայաստանի հետախուզությունը, ըստ նրա, սպառազինություն  ու  տեխնիկա  է ստանում տարբեր երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ը  Հայաստանի հետախուզությանը նվիրում է ընտիր սարքեր GPS համակարգով, ասաց:

Համագործակցության լայն դաշտ կա Հայաստանի ու  ՌԴ հետ,  ու թեև մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է, պետք է հիշել ըստ նրա, որ ամեն ինչ կարելի է համատեղ անել ռուսների  հետ, բացի հետախուզությունից: Սխալ է նաև այն կարծիքը, թե իբր ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայ զինվորը զենք չի ունեցել՝ կռվելու հակառակորդի դեմ, ասաց:

«Աբսուրդ է, չկան անզեն զինվորներ: Եթե զինվորը զենք չունի, ինչ գործ ունի դիրքերում, ինչ է լապատկո՞վ են սահման ուղարկում»:

Կրակահերթերի ներքո փամփուշտ հասցնելը հերոսություն է, իսկ տարածքային զիջումների մասին խոսակցություններն անգամ՝ անընդունելի, ասաց հետախուզը՝ խոսելով հակառակորդի վերջին ակտիվության մասին. «Ավելի լավ է Ադրբեջանի ղեկավարության համար, որ իր հասարակությունում կուտակցած էներգիան կիրառեն մեր դեմ, քան դա արտահայտվի երկիր ներսում»:

Ադրբեջանի ներսում լարվածությունը զսպելու միակ միջոցը սահմանային լարվածություն առաջացնելն է, և Բաքուն այդ ճանապարհն է ընտրել ներքին հարցերիրց ուշադրույունը շեղելու համար:

Լայնածավալ գործողությունների հավանականությունն ապագայում Վովա Վարդանովը  չբացառեց, հաշվի առնելով Ադրբեջանի տնտեսական վատ վիճակն ու ներքաղաքական լարվածությունը: Նման պայմաններում հետախուզության աշխատանքի անընդհատությունն անչափ կարևոր է: «Վին-Չուն» մարտարվեստի ֆադերացիայի փոխնախագահ Հովհաննես Մուշեղյանն էլ զինվորների մարտական պատրաստվածության հարց է բարձրացնում:

«Վին-Չուն» մարտարվեստի կիրառումը արդյունավետ է այնքանով, որ դա կիրառելի է այնպիսի երկրներում, ինչպես օրինակ Իսրայելն է, ԱՄՆ- ն ու Գերմանիան:

Հետախուզության համար կարեւորը ոչ միայն զենքն ու տեխնիկական միջոցներն են, այլ մարդն է հետախուզությունում գլխավոր զենքը. «Մեր մարդկային ռեսուրսները բարձր որակական հատկանիշներ ունեն»:

Back to top button