Միջազգային

Ֆրանսիական օդուժը եռապատկել է հարվածների թիվը Մոսուլում

Ֆրասիական ռազմաօդային ուժերն ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կազմում եռապատկել են Մոսուլում ԴԱԻՇ խմբավորման գրոհայիններին հասցվող հարվածների թիվը՝ քաղաքի ազատագրման գործողությանն աջակցելու համար, գրում է RIA Novosti-ն։

Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով գործողությունը սկսվել էր հոկտեմբերի 17-ին։ Ցամաքում մարտերն իրականացնում են իրաքցի զինվորականները, քրդական ուժերը և շիա աշխարհազորայինները, օդից նրանց աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազային կոալիցիան։

Բանակի մամլո կցորդ Պատրիկ Ստեգերի խոսքով՝ Ֆրանսիայի կողմից Իրաքի և Սիրիայի տարածքում հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված 75 ավիահարվածներից 63-ը բաժին են ընկել Մոսուլին ու դրա հարակից տարածքներին։ Նա հավելել է, որ գործողությունը հաղթահարել է «ակտիվ առաջխաղացման» փուլը, և այժմ մարտավարությունը փոխվել է։

«Իրաքցի զինվորականները սկսել են մտնել քաղաքային շրջաններ»,-ասել է նա՝ նշելով, որ դա հանգեցրել է ավիացիայի գործողությունների կրճատման։

Ինչպես նշում է գործակալությունը՝ ֆրանսիական ինքնաթիռները թռիչքներ են կատարում Հորդանանի, ԱՄԷ-ի բազաներից և Միջերկրականում գտնվող «Շառլ դե Գոլ» ավիակրից։

Back to top button