Հասարակություն

Կոռուպցիան կործանում է մայրաքաղաքի պատմական նկարագիրը. քննարկում՝ նվիրված Երեւանում քաղաքաշինությանը

arminegevorgyan

«Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը» թեմայով քննարկման ժամանակ  «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանն այսօր կարծիք է հայտնել, որ «քաղաքի կենտրոնում փոփոխություններ ունենալու հիմքում կա հսկայական կոռուպցիոն դաշտ, եւ վաղուց ժամանակն է խոսել  Երևանը կործանող հայկական կոռուպցիայի մասին: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատում է, որ կան գրված հրաշալի  օրենքներ, սակայն այդ գրված օրենքները ինքնուրույն կյանքով են  ապրում, այլ կերպ կիրառվում։ 

 

Պատմամշակութային հուշարձանների ցուցակը  կազմվել  է դեռևս  2004 թ- ին, որտեղ ընդգրկված են 700- ից ավելի հուշարձանները. Ցուցակը կազմվել է մասնագետների կողմից՝ ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստի գործիչներ։ Նրանք յուրաքանչյուր հուշարձանի հետ կապված կարծիք են հայտնել, որից հետո միասնական որոշում է ընդունվել ընդգրկե՞լ այն ցուցակում, թե՞ ոչ՝ <<Ե՞րբ է կարգավորվելու Երեւանի կենտրոնի կառուցապատման գործընթացը>> թեմայով քննարկման ժամանակ ասաց  ՀՀ մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։

Վերջինս սակայն նշում է ,որ կան շենքեր, որոնք ընդգրկված չեն այդ ցուցակում, սակայն արժանի են պահպանման, քանի որ այդ շենքերը ձևավորում են մեր պատմական միջավայրը։  Քննարկմանը ներկա «Անծանոթ Երեւան» հաղորդաշարի հեղինակ, լրագրող Մարկ Գրիգորյանը սակայն  մշակույթի նախարարություն պաշտոնյայի ասելիքը  ձևակերպեց հռետորական  հարցի տեսքով՝ նախագահն իր նախընտրական խոստումը չի կատարել եւ ովքեր են մեղավորները։ Հետո արդեն անդրադարձավ բուն թեմային, թե  քաղաքի կենտրոնում փոփոխությունների հիմքում կա հսկայական կոռուպցիոն դաշտ։ «Մինչեւ հիմա մենք չգիտենք թե քաղաքի կենտրոնի շենքերը ո՞ւմ են պատկանում, ինչ գումարներով են սեփականաշնորհվել, կա՞ն այդ գումարները: Ներկայումս մենք խոսում ենք միայն ճարտարապետական, ուրբանիստական կողմերից, բայց ժամանակն է խոսելու նաեւ  հայկական կոռուպցիայի մասին, նույնիսկ ինչ-որ առումով ուշացել ենք, բայց ինչ-որ պահի  պետք է սկսենք խոսել»։

Մարկ Գրիգորյանը չի կարծում, թե հուշարձանների ցուցակը շենքերը փրկելու միակն տարբերակն է։ Վերջինս մի օրինակ  բերեց. Մեծ Բրիտանիայի  փորձից,  որտեղ գոյություն ունի հուշարձանների երկու՝ փոքր եւ մեծ ցուցակ: Առաջինը ներառում է ամենաարժեքավոր շենք-շինությունները,  կալվածքները, այգիները, երկրորդ ցուցակում էլ բարձր արժեք ունեցող շենքեր կան, որոնք նույնպես անձեռնմխելի են: «Կա մի օրինակ՝  Լուժկովը գնել էր Լոնդոնի ամենամեծ կալվածքը եւ որոշել շենքը նորոգել: Տարբեր ճարտարապետներ պլաններ առաջարկեցին, ընդ որում արտաքինը չէր փոխվում, նա ընդամենը նկուղում լողավազան էր ուզում կառուցել եւ ավտոկայանատեղի, բայց նրան արգելեցին»։

ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատում է, որ կան գրված հրաշալի  օրենքներ, սակայն այդ գրված օրենքները ինքնուրույն կյանքով են  ապրում, այլ կերպ են կիրառվում։ Քաղաքաշինության ոլորտում աղավաղված մի ավանդույթ է ձեւավորվել։ Նախ շենքը, որն  ընդգրկված չէ պատմամշակութային հուշարձանների ցանկում, բայց  պակաս կարևոր նշանակությունը  ունեցող շենք չէ , ապամոնտաժվում է, պայթեցվում, հետո նոր սկսվում է հասարակական քննարկում, թե ինչ մշակութային նշանակություն ունի այն, կամ ինչու է այն ապամոնտաժվել։  Արդյո՞ք նման որոշումները քննարկվում են  Երևանի ավագանու նիստերում և ինչպես ու ով է որոշում այդ  շենքերի ճակատագիրը։ Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ասում է, որ նման հարցեր ավագանին  չի  քննարկում, շատ լիազորություններ  տրված են քաղաքապետին, հետևաբար քաղաքապետն է շատ հաճախ  ինքնուրույն  որոշումներ ընդունում։

Կարդացեք նաև
Close
Back to top button