Հասարակություն

Ամերիկայի Հայ դատի արևելյան շրջանի հանձնախումբն սկսում է GoHye դրամահավաքը

Ամերիկայի Հայ դատի արևելյան շրջանի հանձնախումբն այսօր հայտարարել է իր նոր՝ GoHye դրամահավաքի և սոցիալական մեդիաաշավի մասին՝ տարածաշրջանում իրենց  ծրագրերի և գործունեությունների ընդլայնման նպատակով։

Հանձնախումբը նշել է, որ այդ ծրագրերի շնորհիվ անցած տարի իրենց հաջողություն են ունեցել ԱՄՆ նահանգներում Հայոց ցեղասպանության, Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ, կարողացել է խափանել հակահայկական բանաձեւերը։

Ամերիկայի հայ դատի Արևելյան շրջանի ղեկավար Ստեփան Մեսրոպյանը շեշտել է, որ հայության առաջ՝ հատկապես Սփյուռքում կանգնած են լուրջ մարտահրավերներ, որոնց դիմագրավելու համար խնդրում են աջակիցներին միանալ GoHye արշավին՝ #GoHye հեշթեգով։

Արշավը կտեւի 48 ժամ։ Այդ ընթացքում մասնակիցը պետք է

  1. Հրապարակի տեսագրություն, թե որպես հայ ինչով է հպարտանում,
  2. Մարտահրավեր նետել երեք ընկերներին՝ տալով 48 ժամ՝ դրան արձագանքելու համար
  3. Տեսանյութը տեղադրել սոցիանցերում՝ նշելով #GoHye հեշթեգը:
Back to top button