Միջազգային

Լիբանանը նախագահ ունեցավ երկամյա ընդմիջումից եւ 46- րդ փորձից հետո

Լիբանանի խորհրդարանը «Հայրենասիրական ազատ շարժում» կուսակցության առաջնորդ, 81- ամյա գեներալ Միշել Աունին ընտրել է երկրի նախագահ։ Երկու տարի՝ 2014- ի մայիսի 25- ից՝ Միշել Սուլեյմանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո, այս երկիրը նախագահ չուներ։

Նախագահի ընտրության 46- րդ փորձից հետո  Աունն ստացել է  83 քվե՝ ապահովելով անհրաժեշտ 2/3 ձայները։ Քրիստոնյա քաղաքական գործչին աջակցել է «Հեզբոլլահ» խմբավորումը, որն այսօր մարտնչում է Սիրիայում կառավարական զորքերի շարքերում։ Ասունի թեկնածությունը շրջափակում էր «Ապագայի շարժում» սունիական կուսակցությունը, սակայն հոկտեմբերին բոլոր ուժերը կարողացան համաձայնության հասնել։

Մասնավորապես՝ սունիական շարժման առաջնորդ եւ երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրին համաձայնեց պաշտպանել Աունի թեկնածությունը, որից հետո Հարիրին կրկին կգլխավորի կառավարությունը։

Լիբանանում իշխանության բաժանումը ենթադրում է, որ երկրի նախագահը անպայման պետք է ընտրվի քրիստոնյա մարոնիթներից, խորհրդարանը պետք է ղեկավարի շիա մահմեդական, իսկ կառավարությունը՝ սունի մահմեդական։

Back to top button