ՍպորտՔաղաքական

ԱԺ- ում առաջարկում են ընտրությունների թափանցիկության համար անհրաժեշտ գումարը վերցնել Հենրիխ Մխիթարյանից

Ազգային ժողովում քննարկվող Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ընտրությունները կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի 16 մլն եվրո գումար։ Առաջարկվող օրինագիծը սահմանում է, որ փոփոխությունները ուժի մեջ կմտնեն, եթե մինչեւ սեպտեմբերի 1- ը անհրաժեշտ գումարը գտնվի։ ԱԺ հանրապետական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը անհրաժեշտ գումարը, կարծես գտել է։ Նա հիշեցնելով, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի  ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բազմամիլիոն պայմանագիր է պատրաստվում ստորագրել, առաջարկել է, որ նա նպաստի Հայաստանի ժողովրդավարացմանը։

Լեւոն Մարտիրոսյան. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ 

Back to top button