Հասարակություն

Առաջին հանրապետության դասերը

hasmikdilanyan

 

«98 տարի հետո  հպարտորեն արձանագրում ենք, որ կոտորված, ջարդված առանց պետականության  հայ ժողովուրդը կարողացավ դիմայակել Դարդանելի հաղթանակները կերտած թուրքական դիվիազներին ու արդյուհքում՝ մայիսի 28-ին պետականություն  ստեղծելու մասին հայտարարել»,- ասում է հասարակական գործիչ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը: Նրա խոսքով, գուցե դա ընդամենը թուղթ էր, բայց  շատ կարևոր թուղթ, որը  արձանագրում էր՝  ցանկացած ազգ կարող է գոյատևել միայն պետականության պարագայում  «Չունես անկախություն, որպես այդպիսին չկաս, ունես անկախություն՝ ունես հավերժ ապրելու և գործելու հնարավորություն»,- ընդգծում է:

Հայաստանի առաջին հանրապետությունն իր գոյության 2,5 տարվա   ընթացքում ունեցավ չորս վարչապետ՝ մի քանի կառավարություններով: Պատմաբանները փաստում են՝ առաջին հանրապետության  բոլոր վարչապետերին դժվար ժամանակաշրջան էր բաժին հասել: Մասնագետները միաժամանակ արձանագրում են՝  ամենածանր պայմաններում անգամ  Հայաստանում  ստեղծվում էին կրթության օջախներ, ինչպես օրինակ  ԵՊՀ-ն, ավելին, չնայած  հանապազօրյա  հացի խնդիր էր  լուծվում, այդուհանդերձ մտավորականները չէին անտեսվում:  Կազմակերպվում էր ներգաղթ:

Ավելին, մեր ժամանակներում գյուղատնտեսության ոլորտում ներդրվող կոոպերացիաների ինստիտուտի գաղափարը գալիս է հենց Առաջին հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button