ԿարևորՀասարակություն

Վերջին դասը՝ Մարտակերտում. Արցախի բոլոր դպրոցներում այսօր հնչեց Վերջին զանգը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ- Մարտակերտ

Այսօր Վերջին զանգը հնչել է նաեւ Արցախի  դպրոցներում: Բոլոր դպրոցներում՝ բացի ապրիլյան ագրեսիայի արդյունքում տեղահանված Թալիշից եւ Մատաղիսից։ Այս երկու գյուղերի երեխաներն այժմ սովորում են այլ բնակավայրերի դպրոցներում: 12-րդ դասարնն ավարտել են 1375 աշակերտ, 2038-ը՝ իններորդցի են: Վերջին զանգի բոլոր արարողություններին այսօր մասնակցել են ապրիլյան պատերազմի հերոսները՝ այսօրվա շրջանավարտներից ընդամենը մի քանի տարով մեծ տղաները:

 

MARTAKERT VERJIN ZANG01Ապրիլյան պատերազմի ժամանակ պարգեւի արժանացած Վերջին զանգի արարողությանը ներկա տղաները, եթե զինվորական հագուստի փոխարեն  կոստյում հագնեին, դժվար թե տարբերվեին այսօրվա շրջանավարտներից: Դրանց եւ ծափերն են ուղղված, եւ  ծնողների, ուսուցիչների խոսքերը:

Տղաներն ու նրանց ընկերները հնարավորություն են տվել, որ ապրիլի 2-ից հարազատ կրթօջախը լքած երեխանները վերադառնան, ու ընդամենը մի քանի օր առաջ երազանք թվացող Վերջին զանգի արարողությունը կայանա: Սա մեր կայքի ամենադժվար փորձություն էր՝ ասում են մարտակերտցի շրջանավարտները:

Մարտակերտի`Վլադիմիր Բալայանի   անվան առաջին դպրոցի տնօրեն ԼիդյաՊետրոսյանի խոսքով` վերադարձել են համարյա բոլոր  շրջանավարտները, բացակա են 5-ը:

Շնորհակալական խոսքերն այսօր Մարտակերտում փոխադարձ էին. Վերջին զանգի MARTAKERT VERJIN ZANG03արարողությանը ներկա զինվորականներն էլ, ովքեր մի քանի կիլոմետր այն կողմ սահման են հսկում։ Նրանք շնորհակալ  են ծնողներին, որ վերադարձրել են երեխաներին, ուսուցիչներին, որ խաղաղ կյանքին վերադառնալու խորհրդանիշ արարողություններ են կազմակերպել:

Զորամասի հրամանատարի  անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ Ալիկ Սարգսյանի  ուղերձն օրվա հրամայականին համահունչ է: Տղաներն այդ ուղերձին վերաբերվում են  տղամարդավարի: Ով է զինվորը, ինչ է հայրենիքը, պարտքը գիտեն ոչ թե գրքերից, այլ իրենց կյանքին վաղաժամ հասունություն տված  պատերազմական օրերից:

Իսկ այսօր իրենք հաղթահարեցին իրենց կյանքի ամենադժվար փորձություններից մեկը` կարողացան, ի հեճուկս  ամեն ինչի, գալ ու վերջին զանգի ղողանջները լսել հարազատ դպրոցում:

Մնացած ամեն ինչով գուցե թե Մարտակերտի առաջին դպրոցում  տեղի ունեցած Վերջին զանգի արարողությունը որեւէ բանով չէր տարբերվում մյուս դպրոցների արարողություններից, այստեղ էլ շատ էին ժպիտները, փուչիկներն ու ծաղիկները, մաղթանքները:

 

Ցուցադրել ավելի
Back to top button