Միջազգային

Ճապոնիայում մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը

G7-ի առաջնորդները սկսում են ամենամյա հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է ճապոնական Միե պրեֆեկտուրայի Իսե-Սիմա շրջանում՝ Տոկիոյից 300 կմ հարավ-արևմուտք։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ G7-ի գագաթնաժողովին կմասնակցեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ինչպես սպասվում է՝ գագաթնաժողովին ներկա կլինեն նաև Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև պետությունների հրավիրյալ առաջնորդներ։

Ինչպես հայտնել էր Աբեն գագաթնաժողովի նախօրեին՝ հանդիպմանը քննարկումների գլխավոր թեման կլինի համաշխարհային տնտեսությունն ու դրա զարգացմանն ուղղված ջանքերը։

Տնտեսական թեմաներից զատ՝ կքննարկվեն նաև կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Back to top button