Հասարակություն

Հրդեհ Բաշինջաղյան փողոցում. այրվել է քաղաքացի

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 00.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ): Հրդեհը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button