Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդականներին

Մայիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռենե Ռուքեին և փոխնախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված ամուր փոխգործակցությունը, սերտ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձևաչափերում:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ՝ անձամբ ծանոթանալու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին, դրանց հաղթահարմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերին։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ շեշտելով այն կարևոր ներդրումը, որը մյուս համանախագահ երկրների հետ միասին ունեցել է Ֆրանսիան՝ Վիեննայում համաձայնությունների կայացման հարցում:

Ֆրանսիացի պատգամավորները վստահեցրել են, որ շարունակելու են իրենց նպաստը բերել ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button