Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan
ՄԻԵԴ-ի հերթական վճիռները ՀՀ-ի դեմ: Երկու՝ « Ղույումչյանն ընդդեմ Հայաստանի» և «Թովմասյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռների համաձայն` Կառավարությունն այսօր 3600-ական եվրո գումար կհատկացնի արդարադատության նախարարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016 թվականի հուլիսի 21-ն է: Մեկ այլ նախագծով 3,630 (երեք հազար վեց հարյուր երեսուն) եվրոյին համարժեք դրամ էլ կհատկացվի՝ «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի հունվարի 21-ի վճռի պահանջները կատարելու նպատակով: Նախագծերի հիմնավորման համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով: Նշենք, որ միայն այս երեք վճիռների համար մեր երկիրը կվճարի 10 830 եվրոյին համարժեք դրամ:

Այս տարի մայիսի 4-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Տավուշի և Լոռու մարզեր, որտեղ կառավարության ղեկավարին էին ներկայացվել առանջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Թումանյան համայնքում օրինակ անմխիթար վիճակում է գտնվում մանկապարտեզի շենքը,ո րտեղ հաճախում է 60 երեխա , քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը նույնպես վերանորոգման կարիք ունի: Այսօր հատկացվող 23,5 մլն դրամով մարզի այս խնդիիրները լուծում կստանան: Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցը նույնպես անմխիթար վիճակում է գտնվում: ՀՀ Տավուշի Ջուջևան համայնքում անհրաժեշտ է կառուցել 2,7 կմ արտաքին ցանցի խողովակաշար, Ոսկևան համայնքում էլ ճանապարհների ասֆալտապատման անհրաժեշտություն կա: Վերը նշված խնդիրների լուծման համար Տավուշի մարզպետարանին կտրամադրվի ավելի քան 30 մլն դրամ:

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման անհրաժեշտությամբ պայմանավորված, կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի: Նոյեմբերյան համայնքի բնակիչ-բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի /1650 շահառու/, գազի /1551 շահառու/, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման և գույքահարկի ու հողի հարկի փոխհատուցման համար նախնական հաշվարկով կպահանջվի շուրջ 48,134.940 ՀՀ դրամ: Որոշման իրականացման պարագայում ակնկալվում է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում ներառել նաև ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը:

Կառավարության որոշմամբ, Արցախի փողոց 4-րդ նրբանցք 10/2 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքը կապամոնտաժվի: Հիշյալ հասցեի 56 ընտանիքները վերաբնակեցվել են Երևան քաղաքի Սիսակյան փողոց 16 և Շինարարների փողոց 6/1 հասցեներում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքերում: Նշենք, որ հանրակացարանի մասնաշենքը չորրորդ կարգի վթարային շենք է:

Ցուցադրել ավելի
Back to top button