Հասարակություն

Զորամասում նրանց անընդհատ սպասում են

alisagevorgyan
«Ռադիոլուր»-ը շարունակում է ներկայացնել արցախյան շարքը: ներկայացվող ռեպորտաժում Հարավ-արևելյան սահմանագծի թիվ N զորամասի անձնակազմի անդամներն են, որոնք հիշում ու պատմում են իրենց ընկերների մասին, ովքեր  կերտեցին ապրիլյան քառօրյայի ողբերգական, բայց նաև հերոսական էջը: Նրանք սպաներ են, ժամկետային զինծառայողներ, որոնց հերոսական պատմությունները զորամասում բոլորը գիտեն, գիտեն ու հպարտանում են դրանցով:

arcax1
Հարավ-արևելյան սահմանագծի թիվ N զորամասում ենք:  2016-ի ապրիլի չարաբաստիկ հարձակման արդյունքում զոհված տղաների շարքում էին նաև այս զորամասի զինծառայողները, որոնց կորստի հետ գործընկերներն առ այսօր չեն համակերպվում: Զորամասի  համալրման բաժամնմունքի ավագ սպա,  լեյտենանտ Սիլվա Հովհաննիսյանն ասում է, որ ապրիլի մեկին թոքաբորբի պատճառով ընդունվել էր զինհոսպիտալ, դեպքի մասին լսելով անմիջապես մեկնել էր զորամաս: silva

Համալրման բաժամնունքի գործավարուհի Ստելա Արզումանյանը դժվարությամբ է զսպում զգացմունքները: «Զոհված բոլոր տղաների հետ հրաշալի հարաբերություններ ունեինք: Հումորով, ուրախ տղաներ էին: Երկար տարիներ աշխատել եմ նրանց հետ: Դժվար է հավատալ, որ այլևս չկան:  Անընդհատ սպասում եմ, որ դուռը կբացվի ու նրանից մեկն իրեն հատուկ հոմորով ինչ որ բան կասի»,-ասում է տիկին Ստելան:

Ապրիլյան դեպքերից ընդամենը օրեր առաջ նշել էին գործընկերուհու ծննդյան օրը, անձնակազմի զոհված գրեթե բոլոր տղաները մասնակցել էին այդ հավաքույթին, որը դարձավ  նրանց վերջին հավաքույթը: «Այսօր անձնակազմի անդամների յուրաքանչյուր փոքր հանդիպում դառնում է հիշողությունների երեկո: Նրանց մասին այնքան բան կա հիշելու և պատմելու»,-ասում է Սիլվա Հովհաննիսյանը:

alik-

Զորամասում հիշում են, տխրում ու հպարտանում ոչ միայն զոհված սպաներով, այլև  ժամկետային զինծառայողներով, 18-19 տարեկան տղաներով, որոնց հերոսական պատմություններն այստեղ բոլորը գիտեն: Պատմություններն այստեղ միահյուսվում են ու համալրում հայկական թիվ N զորամասի հերոսական պատմության էջերը, որովհետև ապրիլին այստեղ նախորդել էին դեռ հայտնի օգոստոսյան դեպքերը, դրանց նախորդած ու հաջորդած բազմաթիվ դեպքեր, որոնք մեր բառապաշարում ամրագվել են որպես զինադադարի խախտումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button