Հասարակություն

Առողջ մարմին, արթուն միտք, և ազնիվ հոգի. Արցախում հաստատված Քեբաբջյանների ապրելու բանաձեւը

arminegevorgyan

Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, ԼՂՀ քունգֆուի ֆեդերացիայի հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանը տևական ժամանակ է ընտանիքի հետ բնակություն է հաստատել Արցախում:  Նա այնտեղ իրականացնում է ներդրումային ծրագրեր: «Ռադիոլուրին» պատմել է, որ Արցախն  իր համար սոսկ բնակավայր չէ:

 

Kebabjyan2Առաջին անգամ Արթուր Քեբաբջյանն ընտանիքի հետ  միասին ՀՀ-ն եկավ 1998թ: Հետո տասը տարի անց: Սիրեց Հայաստանը, բայց երբ 2012թ  առաջին անգամ այցելեց  Արցախ`  հասկացավ, որ այստեղ պետք է ավելի հաճախ լինի: Սիրահարվեց այս հողին, իսկ հիմա էլ տեսնում է ,թե ինչպես է   տարեց տարի շենանում ու զարգանում Արցախը:

Վերջին  վեց ամիսներին  Արթուրը բնակվում է Շուշիում, մասնագիտությամբ ռադիոլրագրող է, բայց այժմ Շուշիում ընտանեկան բիզնեսի գործերն է կառավարում:  Արթուրը ապրիլյան պատերազմի օրերին Վրաստանում է եղել, լուրը լսելուն պես վերադառնում է  Արցախ ու անդամագրվում կամավորական ջոկատներին:  Լիբանում ծնված, մեծացած Արթուրի համար պատերազմի արկերի ձայը  ծանոթ է:

Արթուր Քեբաբջյանը մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ հայրենիքի շահն ամենաբարձրն  է դասվել ու դասվում: Նրա հայրը Մերձավոր Արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Արևելյան մարտարվեստների վարպետը  Կարո Քեբաբջյան է։ Բոլորը նրան անվանում են Մաստեր Կարո:  Կարո Քեբաբջյանի պապերն արմատներով Սեբաստիայից են՝ Կիլիկիայի ազնվական ընտանիքից: Ամբողջ գերդաստանը ջարդերի ժամանակ բռնության է ենթարկվել: Ողջ է մնացել միայն տատիկը:

Kebabjyan4Քեբաբջյանը ծնվել է Լիբանանում:  Մաստեր Կարոն պատմում է, որ դեռ այն ժամանակ ուշուն գաղտնի էր, չկային մարտարվեստի դպրոցներ։ Սակայն իրեն հաջողվեց ծանոթանալ ուշուի վարպետների հետ, ովքեր էլ  օգնել են նրան  Մեծ վարպետ դառնալու ճանապարհին: Դաշնակցական հայրը, սակայն, համամիտ  չէր որդու ընտրության հետ, բայց համաձայնվեց մի պայմանով՝ Դրոյի ատրճանակի վրա երդվել՝ ինչ- որ սովորես՝ գիտությունդ տաս ժողովրդիդ։

Կարո Քեբաբջյանի սաների՝ քունգֆուի Արցախի հավաքականի մասին այս օրերին շատ է խոսվել: Նրանք Լվովից՝ Եվրոպայի առաջնությունից, վերադարձել են 4 ոսկե և մեկ արծաթե մեդալով: Մաստեր Կարոն ասում է, որ հինգ ոսկի կբերին, եթե չլիներ աղմկահարույց միջադեպը: Առաջնության ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները ծանր են տարել արցախցիների հաղթանակն ու մահակներով հարձակվել մեր մարզիկներ վրա:

Արծաթի մեդալի էր արժանացել Դավիթ Պետրոսյանը, ով  ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական 5 տանկ և 11 հետևակի մարտական մեքենա խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է: Կարո Քեբաբջյանն ասում է,որ Մարատը նույնպես եղել է իր սանը:

Մաստեր Կարոյի գործունեությունը միայն այսքանով չի սահմանափակվում: Նա  Արցախում իրականցնում է  մեծ  ներդրումային ծրագրեր:  Արդեն մի քանի տարի  է Շուշիում գործում է «Շուշի Գրանդ» հյուրանոցը։ Այն ապրիլյան օրերին յուօրինակ հավաքատեղի էր   դարձել Արցախ օգնություն բերողների համար։ Նրանք հյուրանոցում մնում էին անվճար։ Իհարկե՝ դրա մասին Կարո Քեբաբջյանը չի բարձրաձայնում, դրա մասին պատմում են նրա աշխատակիցները: Քեբաբջյանն ասում է, որ սա իր համար բիզնեսի աղբյուր չէ։

Առողջ մարմին, արթուն միտք, և ազնիվ հոգի, սա Կարո Քեբաբջյանի ապրելու  բանաձևն է։ Նա այս ամենը փոխանցում է իր մարզիկներին ու պատգամում լինել  օձի պես խորմանակ, աղավնու պես բարի:

Ցուցադրել ավելի
Back to top button