Հասարակություն

Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատության 3-րդ եւ 4-րդ հատորները նաեւ հայերեն

alisagevorgyan
Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում այսօր կայացել է ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի հանրապետություն» շարքի  3-րդ և 4-րդ հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շարքի չորս հատորներում Հայաստանի առաջին հանրապետության պատմությունն է՝ 1918-1921 թվականներին:

 

«Հայաստանի հանրապետություն». անգլերենով մեծածածվալ աշխատությանը ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը նվիրել է կյանքի շուրջ երեսուն տարիները: 2005 թվականից քառահատոր աշխատությունը քայլ առ քայլ հասանելի է դառնում նաև հայալեզու ընթերցողին: Երևանի Մատենադարանում  այսօր շարքի  3-րդ և 4-րդ հատորների հայերեն թարգմանության շնորհանդեսն էր:  ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի գնահատմամք  ներկայացված աշխատությունները կարևորվում եմ նախ փաստագրական ու արխիվային հարուստ նյութերով:

«Արխիվային նոր տվյալների համեմամատական վերլուծության հիման վրա հեղինակը  ստեղծել է կուռ աշխատություն, որը հնարավորություն  է տալիս պատմագիտական նոր հայացքով դիտարկել Հայաստանի առաջին հանրապետությունն ու նրան առնչվող ժամանակի միջազգային անցուդարձերը»,-ասում է Էդիկ Միանասյանը: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի խոսքով՝ առաջին հանարապետության պատմությունը Ռիչարդ Հովհաննիսյանը ներկայացնում է խիստ  օբյեկտիվ, ինչն, ըստ ակադեմիկոսի, հենց այն է, ինչ կոչվում է իրական հայրենասիրություն:

«Ովքեր հետաքրքրված են առաջին հանրապետությամբ և նրա դասերով, հուսամ կընթերցեն աշխատությունը»,-ասում է աշխատության հեղինակ Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Առաջին հանրապետության և պատմության դասերն առհասարակ պետք է սերտել՝ սխալներից  խուսափելու և պահպանելու համար  երկիրը, որը կոչվում է Հայաստանի հանրապետություն»,-համոզված է Ռիչարդ Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button