Հասարակություն

Քահանաներ են կարգալույծ հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Գառնիկ աբեղա Մխիթարյանը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Գառնիկի կողմից ներկայացված դիմումը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Մարտին Մխիթարյան:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական մեկ այլ տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը:

Տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը և կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան:

Ցուցադրել ավելի
Back to top button