Միջազգային

Էրդողանը հաստատեց նոր կառավարության կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հաստատել է նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդրըմի  ներկայացրած կառավարության կազմը: TRT Haber-ի փոխանցմամբ, պաշտոնները պահպանել են փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան, իսկ Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, շարունակելու է գլխավորել Էներգետիկայի նախարարությունը

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության  խոսնակ Օմեր Չելիքը նոր կառավարությունում կզբաղեցնի ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազը նշանակվել է կրթության նախարար, կրթության նախկին նախարար Նաբի Ավջըն՝ մշակույթի հարցերով զբաղվող գերատեսչությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button