Սպորտ

Արման Երեմյանը` թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Շվեյցարական Մոնտրյու քաղաքում ավարտված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը (87 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնության նախկին չեմպիոնը հասել էր եզրափակիչ, որտեղ մրցում էր ռուս Վլադիսլավ Լարինի հետ: Երեմյանը զիջեց մրցակցին միայն 0-1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Երրորդ տեղում Ադրբեջանի և Սերբիայի ներկայացուցիչներն էին:

Ավելի վաղ 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանն առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին` Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):

Ցուցադրել ավելի
Back to top button