Հասարակություն

Թռչնամսի արտադրության ծավալներն առաջիկայում կավելացվեն

2015 թվականին «Սպիտակի թռչնաֆաբրիկա» ընկերությունում արտադրվել է շուրջ 600 տոննա թռչնամիս, իսկ 2016 թվականի 4 ամիսներին՝ 180 տոննա:

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը նախօրեին մարզ կատարած այցի ընթացքում եղել է ֆաբրիկայում և ծանոթացել նրա գործունեությանը:

Ընկերության ներկայացուցիչը նախարարին տեղեկացրել է, որ թռչնամսի արտադրության ծավալներն  առաջիկայում նախատեսվում է հասցնել 2400 տոննայի, ինչպես նաև այս տարի նախատեսվում է կառուցել ևս 4 թռչնանոց։

Ցուցադրել ավելի
Back to top button