Քաղաքական

Տեղի ունեցավ ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

hasmikdilanyan

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերրթական նիստն այսօր Հայաստանում էր: ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների քննարկման օրակարգի հիմնական հարցերի նպատակն անդամ երկրների տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:  Իր խոսքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  առանձնահատուկ ուշադրության է արժանի ԵԱՏՄ-ում ընդհանուր շուկաների ձևավորման հարցը, որոնց գործունեությունը մեզ թույլ կտա վերացնել ապրանքների շարժի ճանապարհին դեռևս գոյություն ունեցող արգելքները, ավելացնել մեր պետությունների միջև տնտեսական համագործակցության տեմպերն ու ծավալները:  

 

Զարգացնել հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, վերջնական համաձայնություն նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի , ինչպես նաև  քննարկումներ ԵԱՏՄ տարածքում միասնական մաքսային օրենսգրքի մշակման շուրջ: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվեց Հայաստանում:

Հիշեցնենք, հանդիպումը նախատեսված էր երևանում դեռ ապրիլի 8-ին, սակայն, Ղազախստանի առաջարկով այն մեր երկրում չանցկացվեց՝ ապրիլյան քառօրյա պատերազմովի պատճառով։

Եվ ահա այսօր այս նիստը հյուրընկալում է երեւանը։ Մեր երկիր  ժամանած հյուրերին ողջունեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա կարևորեց ԵԱՏՄ-ի և անդամ-պետությունների ու  Չինաստանի հետ համագործակցության իրավական ամրագրումը, նշեց, որ այն  թույլ կտա ոչ միայն ավելացնել առևտրի ծավալը, այլև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել ներդրումներ, դիվերսիֆիկացնել մեր լոգիստիկ հնարավորությունները:

«Այս տեսանկյունից կարևորվում է աշխատանքը եվրասիական նախագծի և Չինաստանի՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությունների ուղղությամբ, որը Եվիրոպան և Ասիան կկապի տարբեր երթուղիներով՝ ինչպես ԵԱՏՄ պետությունների, այդ թվում նաև՝ Հայաստանի միջոցով, այնպես էլ Հնդկաստանով և Իրանով: Ունենալով պատմական փորձ և լինելով ԵԱՏՄ միակ երկիրը, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, մենք պատրաստ ենք իրականացնել նախագիծը»,- ասում է ՀՀ վարչապետը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ, ամփոփելով նիստի աշխատանքները,  խոսեց ԵԱՏՄ երկրների ու Չինաստանի հետ համագործակցության մասին, ընդգծեց, որ տնտեսական հարաբերությունների մեկնարկը տրված է:  Հիմնական նպատակն էլ՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար առավել բարենապստ  պայմաններ ստեղծելն է :

Օրակարգում նաև Նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի մշակման աշխատանքներն են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ «այսօր կարող ենք արձանագրել, որ համաձայնությունը ձեռք է բերվել, և փաստաթղթերը կներկայացվեն մեր նախագահների հաստատմանը»:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  կարևորում է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացման իրականցումը բոլոր երկրներում:  Առանցքային հարցերից մեկն էլ միասնական մաքսային օրենսգքրի մշակումն է, որը, ըստ ՌԴ վարչապետի,  պետք է  արագ ավարտվեն, հարցը քննարկվել է  նեղ շրջանակում ու անհրաժեշտ համարվել կարճաժամկետ հեռանկարում` մինչև 2025 թվականը, ունենալ  միասնական շուկա: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյաը  հույս հայտնեց, որ   հոկտեմբերին    Մինսկում փաստաթուղթը կհաստատվի:

Ցուցադրել ավելի
Back to top button