Տնտեսական

Թ. Մանասերյան. Աշխարհաքաղաքական դիրքն ի շահ Հայաստանի օգտագործելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել

lilitaghbalyan

Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի կայացումը Հայաստանում ինքնին խոսում է, որ Հայաստանը կարող է քննարկել իրեն հուզող տնտեսական եւ ոչ միայն տնտեսական խնդիրներ։ Կան ծրագրեր որոնք իրագործման ճանապարհին են եւ կարեւոր են առարկայական քննարկումներ եւ այս առումով նիստի կայացումը Հայաստանում կարեւոր նշանակություն ունի, «Ռադիոլուրին» ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա արմատական փոփոխություններ այս նիստից չի ակնկալում, սակայն նշում է, որ առկա հնարավորությունները պետք է օգտագործել Հայաստանի տնտեսության զարգացման համար եւ նաեւ պետք է ակնկալել համարժեք ծրագրերի իրականացում։

Տնտեսագետը կարեւորել է նաեւ միասնական մաքսային օրենսգրքի մշակումը, քանի որ նման օրենսգիրքը համադրել է դարձնում անդամ երկրների տնտեսական գործունեությունը։ Ըստ Մանասերյանի՝ սա առաջնահերթ խնդիր է եւ Հայաստանն ինստիտուցիոնալ առումով ԵՏՄ երկրների մեջ կարող է առաջատարի դեր ստանձնել։

ԵՏՄ- ի եւ Չինաստանի հետ հարաբերությունները մեծ հեռանկար է բացում Մետաքսի մեծ ճանապարտի համար՝ ասել է Թաթուլ Մանասերյանը։ Նա նշել է, որ արդեն 25 տարի Հայաստանին ցանկանում են մեկուսացնել այս ծրագրից՝ անգամ քարտեզներից։ Սա առաջին դեպքն է, որ Հայաստանը ոչ միայն ներառված է Մեծ մետաքսի ճանապարհի քարտեզում, այլեւ, լինելով հարավ-հյուսիս, արեւելք- արեւմուտք  խաչմերուկում, աշխարհաքաղաքական դիրքը ի շահ Հայաստանի օգտագործելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button