Միջազգային

Թուրքիայում վերացվել է պատգամավորական անձեռնմխելիությունը

Թուրքիայում չեղյալ է հայտարարվել պատգամավորական անձեռնխելիությունը:Այդ երկրի Ազգային մեծ ժողովն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որոնք թույլ են տալիս չեղյալ հայտարարել պատգամավորական անձեռնխելիությունը:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 376 խորհրդարանական, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, երբ նախագահն ստորագրի այն: Թուրքիայում հնարավոր կլինի բերման ենթարկել, հարցաքննել, ինչպես նաև՝ դատել պատգամավորներին: Ներկայում Թուրքիայում քրեական գործ է հարուցված  138 պատգամավորի դեմ, սակայն թուրքական արդարադատության համար նրանք անհասանելի են պատգամավորական անձեռնմխելիության պատճառով:

Ցուցադրել ավելի
Back to top button