Միջազգային

Ադրբեջանն անցել է տնտեսման ռեժիմի

Ադրբեջանը 2015- ի կեսերից անցել է տնտեսման ռեժիմի՝ հայտնել է այս երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության կոմիտեի նիստում։

«Ապահովվել է միայն սոցիալական պարտավորությունների կատարումը: Հետաձգվել են տարբեր ծախսեր, որոշ ներդրումային նախագծեր, որի շնորհիվ տնտեսվել են պետբյուջեի միջոցները»,- ասել է Շարիֆովը:

Նախարարն իր ելույթում ասել է, թե տնտեսական աճի ցուցանիշներն ամբողջ աշխարհում են վատթարանում: «Միջազգային տնտեսական կազմակերպությունները գլոբալ տնտեսական աճ էին կանխատեսում, սակայն դրան հակառակ, տնտեսությունը կտրուկ անկում է ապրել: Դա անդրադարձել է նաև Ադրբեջանի վրա, թուլացել է բանկային հատվածը»,-ասել է Շարիֆովը։

Ցուցադրել ավելի
Back to top button