Հասարակություն

Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարները հետմահու կպարգեւատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով

hasmikdilanyan
ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցրեց: ՀՀ տարածաքյաին կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով, Բեգլարյանն ու Միրզոյանը զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով:
Նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ նրանք հետմահու կպարգևատրվեն ՀՀ վարչապետի հուշամեդալով, քանի որ արժանի են: Նշված համայնքներում կնշանակվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ:
Ցուցադրել ավելի
Back to top button