ԿարևորՔաղաքական

Հ. Մելիք- Շահնազարյան. Մենք դեռ բանակցություններ չունենք

lilitaghbalyan

Հիմքեր չունենք ասելու, որ Վիեննայի հանդիպումից հետո բանակցային փակուղին բացվել է՝դատելով հանդիպմանը հաջորդած հայտարարությունների վստահություն չկա, որ Ադրբեջանը չի շարունակի իր նախկին գործելաոճը, «Ռադիոլուրին» ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

«Կարծում եմ, որ Ալիեը հերթական անգամ փորձել է թոզ փչել միջազգային հպանրության աչքերին, եւ հատկապես միջնորդների աչքերինբ եւ արդեն այն փաստը, որ ՀՀ նախագահի ներկայությամբ նա պնդել է, որ իբր հայկական կողմն է հարձակվել ապրիլի սկզբին, արդեն ցույց է տալիս, որ Ալիեւը եկել էր ստելու եւ ըստ էության որեւէ լուրջ փոփոխւթյուն նրա հետագա վարքագծում ակնկալելը պետք չէ»,- ասել է քաղաքագետը։

Մելիք- Շահնազարյանը չի կարծում, թե բանակցությունները վերսկվել են, եղել է միայն աշխատանքային հանդիպում։ Առաջնային խնդիրը, ըստ նրա, այսօր զորքերը հետ քաշելն էր, որի մասին որոշում Վիեննայում չեղավ, ուստի եղածը ավելի շատ ցանկությունների ոլորտից է, քան՝ պայմանավորվածություն՝ շեշտել է նա։

«Միջնորդներն իրենց հայտարարություններով ցույց տվեցին, որ հայկական կողմի դիրքորոշումներն իրենց համար ընկալելի են»,- ասել է քաղաքագետը՝ ընդգծելով նրանց՝ 1994-95 թթ համաձայնագրերի կարեւորության, հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին ց հայտարարությունները, որոնք հենց հայկական կողմի մոտեցումներն էին։

Հրանտ Մելիք- Շահնազարյանը կարծում է, որ այսօր կարեւորն առաջնագծում աչալրջության պահպանումն է, քանի որ տպավորություն ունի, որ որեւէ երաշխիք, թե Ադրբեջանը ձեռնպահ կմնա ագրեսիվ քայլերից,  Վիեննայում ձեռք չի բերվել։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button