ԿարևորՔաղաքական

Վիեննայի կարեւոր համաձայնություններըը. 1994-95 թթ համաձայնագրերն ուժի մեջ մնալը եւ շփման գծում հետաքննության մեխանիզմները

lusinevasilyan

Խորհրդարանականներն այսօր գնահատել են Վիեննայում երեկ կայացած հանդիպումները: Ապրիլյան պատերազմից ու սահմանային իրավիճակի աննախադեպ լարումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը, ըստ պատգամավորների,  որպես փաստ արդեն դրական է: Սա նրանց կարծիքով դեռեւս բանակցությունների վերսկսում չէ, բայց բանակցությունները շարունակելու հնարավարություն է: Թե որ կետից պետք է շարունակվեն բանակցությունները, օրենսդիրներն առայժմ չեն հստակեցնում, նշում են, որ գլխավորը Ադրբեջանին հրադադարի համաձայնագրի պայմանները հարգել պարտադրելն է:

 

Օրենսդիրների գնահատմամբ՝ երեկ Վիեննայում կայացած հանդիպումների և մասնավորապես  Սարգսյան- Ալիև հանդիպման արդյունքում առնվազն երկու կարևոր համաձայնություն է  ձեռք բերվել: Առաջինը` 1994 և 1995 թթ. ստորագրված   հրադադարի համաձայնագրերը ուժի մեջ թողնելու և դրանց պայմանները հարգելու մասին համաձայնությունն է,  երկրորդը՝ պայմանավորվածությունը  շփման գծում հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումնայանն այս երկու հարցերն առանձնացնելով, ասում է, որ կարելի է ընդունված  համարել այն պայմանները, որոնք առաջ էին քաշվել հայկական կողմից: «Սա դադար է, որը մեզ անհրաժեշտ էր բանակը վերազինելու, նախապարտաստվելու համար: Չենք կարող բացառել, որ Ադրբեջանը չի հրաժարվի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու իր քաղաքականությունից: Պատրաստ պետք է լինենք և դրան , և բանակցությունները շարունակելուն»:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը կարևոր է համարում ոչ միայն հանդիպման կայացման փաստը, այլ ընթացքում շեշտադրված հարցերը: «Համանախագահները շեշտում են 1994 և 1995 թթ. ստորագրված   հրադադարի համաձայնագրերի գործունակության փաստը և անհրաժեշտությունը, որ դրանցով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները պետք է գործեն»:

Ըստ էության՝ կողմերը համաձայնության են եկել բանակցությունները շարունակելու համար հնարավորություններ փնտրելու հարցում: Մոսկվան աջակցելու է կողմերի միջև փոխզիջումների որոնմանը՝ երեկ հանդիպումներից հետո հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ համանախագահները նաև հաջորդ հնարավոր  հանդիպման ժամկետ էին նախանշել՝ հունիսին քննարկել կարգավորման սկզբունքերը:

Արդյո՞ք իրատեսական են համանախագահների այս սպասումները: «Այո, հնարավոր համարում եմ, բայց ամեն ինչ նորից կախծված է Ադրբեջանից: Նախկինում էլ եղել են համաձայնություններ, որոնք Ադրբեջանի կողմից խախտվել կամ չեն հարգվել: Բայց ապրիլյան իրադարձությունները փորձություն էին նաևԱդրբեջանի համար, կարծում եմ, որ Ալիևն ու իր իշխանությունը ևս պետք է հետևություններ անեն ապրիլյան իրադարձություններից»:

Հարցին, թե որն է լինելու բանակցությունների ելման կետը, Արտակ Զաքարյանը կարծում է, որ պետք է անդրադառնալ  առնվազն այն փուլում, երբ հրադադարը կայուն և երաշխավորված լինի: Առանց այդ պայմանի ապահովման՝ բանակցություններն անիմաստ են ՝ ասում է:

Որպես առաջին հանդիպում աննախադեպ  լարվածությունից հետո կարելի է դրական համարել՝ սա ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատականն է:  Նա նույնպես ձեռք բերված համաձայանություններից հատկապես երկուսն է կարևորում:  Նախ այն, որ  վերահաստատվեց՝ հրադադարի նոր պայմանագրի մասին խոսք չկա, շարունակում են  ուժի   մեջ մնալ  1994-95 թվականների համաձայնագրերը:

«Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում: Մյուս գլխավոր ձեռբերումն այն էր, որ ի վերջո զինադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանզիմների ներդրումը պետք է կյանքի կոչել և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: Այսքանը որպես ստարտ՝ կարծում եմ, կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական ՝ բովանդակային հարցերը: »:

Հանդիպումը, ըստ Ռուստամյանի, բանակցային չէր, հանդիպում էր, որը կարող է վերականգնել բանակցությունների հեռանկարը: Հունսիսին բովանդակային հարցեր ու կարգավորման սկզբունքներ քննարկելու հեռանկարը, ըստ Ռուստամյանի, իրատեսական է, եթե մինչև հունիս հայ- ադրբեջանական սահմանագծին կայուն  հարդադար պահպանվի: «Առաջ պետք չի անցնել, որովհետև գլխավոր պահանջը, որ հայկական կողմերը դնում են, իսկապես արդարացված է. չի կարելի մի եձռքով բանակցությունների մեջ լինել, մյուս ձեռքը պահել ձգանին: Անհրաժեշտ է, որ բանակցություններն ունենան համապատասխան միջավայր»:

Եթե խաղաղությունն ապահովվի, Ռուստամյանի կարծիքով  այո անհրաժշտ է անցնել  բանակցություններին:

Դաշնակցական պատգամավորը համոզված  է, որ բովանդակային քննարկումները կառուցվելու են  մադրիդյան առանցքի վրա:  Հանրապետական Արտակ Զաքարյանը վաղաժամ է համարում կոնկրետ սկզբունքերի մասին այս փուլում խոսելը, իսկ ահա Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ մինչ այժմ ներկայացված բոլոր առաջարկներում էլ եղել են ռացիոնալ կետեր:

Հայաստանի դիրքորոշումն, ըստ նրա , փոխվում է այնքանով, որքանով  Արցախի կարգավիճակի հարցը դառնում է առանցքային: Նախ կարգավիճակ, հետո՝  այլ  հարցեր։ Այս մոտեցումը, ըստ Արզումանյանի, պետք է դառնա  հայկական կողմերի դիվանագիտության մեխը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button