Մշակույթ

«Եվրատեսիլի» կազմակերպիչը կքննարկի մրցույթի արդյունքների վերանայման մասին խնդրագիրը

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), որը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչն ու սեփականատերն է, պատրաստ է քննարկել change.org կայքում տեղադրված խնդրագիրը, որը կոչ է անում վերանայել Ստոկհոլմում անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները, հայտնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք խնդրագրի մասին, և հարցը կքննարկվի այսօր։ EBU-ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտարարել է EBU-ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով ստորագրահավաքին ավելի քան 75000 մարդ է մասնակցել:

Change.org կայքում հրապարակված պահանջագրին աջակցել են նաեւ եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Սերբիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների բնակիչները, որոնց զայրացրել է այն հանգամանքը, որ «Եվրատեսիլ 2016»–ի արդյունքները թելադրված են եղել «քաղաքական շահերով»:

Ի դեպ, փաստաթղթի հեղինակը Երևանի բնակիչ Արթուր Հովհաննիսյանն է:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:

Ցուցադրել ավելի
Back to top button