Մշակույթ

«Թանգարանային գիշեր»- ին այս տարի կմիանա 112 թանգարան

hasmikmartirosyan

Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, որին ավանդաբար նախորդում կամ հաջորդում է  թանգարանային գիշեր համաեվրոպական միջոցառումը: Այն այս տարի նշվելու է  մայիսի 21-ին: Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄի նախաձեռնությամբ իրականացվող այս տոնն արդեն երկար տարիներ մեծ ոգևորությամբ անցկացվում  է նաև Հայաստանում և Արցախում: Ի՞նչ խնդիրների առջև են այսօր կանգնած հայաստանյան թանգարանները, ի՞նչ ծրագրեր են իրականցվում  այցելուների մուտքը խրախուսելու համար, և վերջապես, արդյո՞ք են թանգարները ֆինանսապես ինքնաբավ են ՝ նոր ցուցանմուշներով համալրվելու համար:

 

Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977թվականից մայիսի 18-ը նշվում է որպես թանգարանների միջազգային օր, իսկ մայիսի 21-ը՝ թանգարանների գիշերը, որը մեկնարկել է   2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Մայիսի 18-ին Հայաստանում 112 թանգարան անվճար բաց կլինի այցելուների համար ժամը 10-18- ն, իսկ թանգարանների գիշերը՝  մայիսի 21- ին բաց կլինեն ժամը 18-24-ը:  Թանգարանների միջազգային օրն ու թանգարանների գիշերը  վերջին տարիներին մեծ իրարանցում են առաջացրել Հայաստանում և Արցախում: Մինչև կեսգիշեր այցելուների առաջ դռները բացած թանգարանները ներկայանալու են յուրահատուկ ծրագրերով: Կազմակերպվելու են  տարաբնույթ միջոցառումներ՝ ինչպես հիմնական, այնպես էլ ժամանակավոր ցուցադրություններ, բացօթյա համերգային, կրթական ծրագրեր, դաս, խաղ էքսկուրսիաներ, դասախոսութուններ։ Ասել է, թե այդ օրն այցելուներին ներկայանալու են  ժամանակից մատուցմամբ։ «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները» խորագիրը կրող միջոցառման վեկտորը սոցիալական է լինելու:

Ըստ Թանգարանների միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կենտրոնի նախագահ Մարինե Հարոյանի, խորագրի ընտրությունը պատահական չէ: Մի քանի տարի է հիմնախնդիր էր դրված թանգարանները դարձնել կրթական միջավայր, իսկ հավաքածուներն էլ հասանելի, և որդեգերելով սոցիալական ուղղություն «մենք լուծում ենք մի շարք խնդիրներ»։  Ինչի՞ մասին է խոսքը՝  պարզաբանում է ԻԿՕՄ-ի հայաստանյան ղեկավարը: «Համայնքում ապրող սոցիալական խնդիրներ ունեցող անձանց բերել թանգարան, մի փոքր փոխել նրանց միջավայրը՝ ներգրավել հասարակական կյանք: Էկոլոգիական խնդիրներն են այսօր արդիական, հարցերը կարող են բարձրացնել ինչպես բնագիտական թանգարանը, նաև արվեստի թանագարանները՝ էկլոգիական նվիրված միջոցառումներ կազմակերպելով»։

Թանգարանային ոլորտում այսօր դեռ անելիքներ կան մարդկանց մուտքն ավելի հաճախակի դարձնելու տեսանկյունից: Ըստ Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ղեկավարի՝ չնայած, որ 10 տարվա վիճակագրությունը փաստում է, որ հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ մեծանում է, բայց «ոլորտը բարեփոխման կարիք ունի»,- ասում է տիկին Հարոյանը: Նախ հարկավոր է վերականգնել ու ամրապնդել կապը թանագրանների և կրթական հասատատությունների միջև: Դպրոցականների շրջանում հաճախակի կազմակերպելով այցելութուններ թանգարաններ՝ այն ծառայեցնել որպես կրթական տարածություն և դասապատրաստման վայր:

Խնդիրներից Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ղեկավարն առանձնացրեց նաև կադրայինը:  «Մանկավարժական համալսարանի թանգարանագիտության բաժնի օգնությամբ այսօր կրթվում են մասնագետներ, բայց աշխատելու տեղն է քիչ: Ստանում են 60-80 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ 60 հազար վճարում ենք մի մարդու ու պահանջում միլիոնների արժեք ունեցող ֆոնդեր վերահսկել: Ի՞նչ է դատավորներինը բարձրացրեցին, որ կոռուպցիա չլինի, մենք էլ ասենք բարձրացրեք, որ գողոթյուն չլինի»:

«Ռադիոլուրի» հարցին՝ արդյո՞ք թանգարանները ֆինանսապես ինքնաբավ են և կարողանում են սեփական միջոցների հաշվին բարելավել ցուցանմուշների արխիվը, որն էլ կապահովի հետաքրքություն թանգարանների նկատմամբ: Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանը պատասխանեց. «Ամեն տարի ունենք համալրումների բարձր ցուցանիշներ պեղումների ու նվիարատվությունների գծով։ Դրանք քիչ են գնումների միջոցով, բայց նախարարությունը նոր ցուցանմուշներով համալրվելու հնարավորություն  ընձեռում է»։

Աշխարհի ոչ մի թանգարան, անգամ Լուվրն իր միջոցներով չի կարողանում գոյատևել։ Մշտապես կան սուբսիդիաներ և բազմաղբյուր ֆինանսական հնարավորություններ: «Այսօր թանգարանները սուբսիդավորվում են, բայց հարկավոր է ֆինսավորման նոր մոդել մտածել», որը կթեթևացնի պետության բեռը և մասնավոր գումարները կուղղվեն թանգարաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button