ԿարևորՄշակույթ

Ուկրաինան՝ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում  ավարտվեց «Եվրատեսիլ-2016» միջազգային երգի մրցույթի եզրափակիչը: Ժյուրիի և հեռուստադիտողի համատեղ քվեարկության արդյունքում 534 միավորով հաղթող դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչը` Ջամալան, իր 1944 երգով: Երկրորդ տեղում էր Ավստրալիան՝ 511 միավորով, երրորդը՝ Ռուսաստանը 491 միավորով:

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ-2016»-ի ազգային ժյուրիների և երկրպագուների քվեարկության արդյունքում ստացավ 249 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Իվետա Մուկուչյանը հանդես եկավ «LoveWave» երգով, որի երաժշտության համահեղինակներն են Լևոն և Լիլիթ Նավասարդյանները, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Ցուցադրել ավելի
Back to top button