Հասարակություն

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից Վայոց ձորի մարզում պայմանագրային զինծառայող է զոհվել

Վայոց ձորի մարզի Վայքի սահմանապահ դիրքերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից մահացել է 25-ամյա Արամ Վաղինակի Օհանյանը:

Վերջինս պայմանագրային զինծառայող էր և ծնունդով Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղից:

Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն: Նա նաև նշել է, որ  զինծառայողի մահվան  հանգամանքները կներկայացվեն ավելի ուշ:

Ցուցադրել ավելի
Back to top button