Միջազգային

Կայծակը՝ Բանգլադեշում 50- ից ավելի մարդու մահվան պատճառ

Բանգլադեշում երկու օրում կայծակի հարվածից մահացել է 50- ից ավելի մարդ, հայտնում է երկրի ոստիկանությունը։

Մահացածների մեծ մասը բրնձի դաշտերում աշխատող ֆերմերներն են։ Զոհվածներից երկուսը ֆուտբոլ խաղացող ուսանողներ են, եւս մեկը՝ մանգո հավաքող դեռահաս։

Ամպրորպները Բանգլադեշի համար սովորական երեւույթ են, սակայն այս տարի հատկապես ուժեղ են։ Փորձագետները դա կապում են ջերմաստիճանի աճով եւ անտառների վերացմամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button