Հասարակություն

Նոր սահմանադրությունը և ազգային փոքրամասնությունների խնդիրները

satikisahakyan
«Նոր սահմանադրությունը և ազգային փոքրամասնությունները» թեմայով երեկ քննարկում էր կազմակերպվել Արմավիրի մարզային գրադարանում, որտեղ ներկա էին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Բանախոսները՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, Բորիս Մուրազին և տեր Նիկադիմ Յուխանաևը ներկայացրել են ազգային փոքրամասնությունների խնդիրները: Նոր սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ազգային ժողովում պետք է լինի ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչ։

 

Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որտեղ այլազգիները կազմում են ընդհանուր բնակչության 2.5 տոկոսը: Արմավիրի մարզում  ազգային փոքրամասնության ներկայացուցիչները  տարիներ շարունակ հաշտ-համերաշխ ապրել ու արարել են հայերի կողքին: Ամենամեծ հանայնքը եզդիական համայնքն է: Էջմիածնի տարածքի Ֆերիկ գյուղում ապրում են բացառապես եզդիներ, որտեղ նախկինում միայն գյուղապետն էր հայ, իսկ  այս տարվա փետրվարի ընտրություններից հետո ընտրվել է եզդի համայնքի ղեկավար: Եզդիներին հաջորդում են ասորիները,  հետո  քրդերը և մյուս ազգային փոքրամասնությունները, որոնք համեմատաբար ավելի քիչ են: Մարզում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները միշտ էլ պահպանել են իրենց ինքնությունը և նրանց նկատմամբ խտրական դրսևորումներ չի եղել: Ասորիներն ու եզդիները սովորում են իրենց մայրենի լեզուն, կազմակերպում մշակութային միջոցառումներ:

Նոր սահմանադրությունը նախատեսում է պաշտպանել ազգային փոքրամասնությունների իրավունքները, ընդլայնել  նրանց ներգրավվածության շրջանակը  պետական կառավարման ապարատում, ունենալ 4 ներկայացուցիչ Ազգային ժողովում: Հայաստանի ասորական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Յուխանաևը կողմ է սահմանադրական բարեփոխումներին, սակայն մտահոգություն հայտնեց, որ Ազգային ժողովում համայնքը չի ընտրելու ներկայացուցչին, այլ անցնելու են կուսակցական ցուցակով:

«Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին դեմ է քանակական առումով ԱԺ-ում ազգային փոքրամասնության տեղերի բաշխմանը: «Համայնքը, որ չունի 20000 ձայն ստանում է մեկ տեղ, և համայնքը, որն ունի 20000 ձայն և մի քիչ ավել, նորից  ստանում է մեկ տեղ»,- դժգոհեց Բորիս Մուրազին:

Ազգային փոքրամասնությունների օրենքի նախագծի  մշակման մասնակիցներից է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով նշե, որ  օրենքը լավն է, սակայն իրազեկման պակաս կա՝ եթե նրանք իմանանան այդ օրենքները և կիրառեն, ապա լրացուցիչ պաշտպանվածության կարիք չեն ունենա: Իսկ  ընտրական օրենսգրքի վերաբերյալ նույնպես  նշեց, որ սխալ մոտեցում է  կուսակցությունների կողմից թեկնածուների առաջադրումը, քանի որ նրանք  չի կարող ներկայացնել  իրենց  համայնքի խնդիրները:

Նոր Արտագերսում են ապրում  Ավչյանների  գերդաստանը:  Ավչյան Յուվարաշը 30 տարի աշխատել է կոլտնտեսության նախագահ,  Մեծ  հայրենականին սեփական միջոցներով մեկ  տանկ է նվիրել: Աղջիկը՝ Վալյա Ավչիևան նշեց, որ հայրը նամակով դիմել էր  Ստալինին՝ տանկը Սասունցի Դավիթ անվանելու համար: Խորհրդային տարիներին եղբայրները բարձր պաշտոններ են զբաղեցրել,  բայց  հիմա իրենց ոչ ոք չի հիշում :

Ցուցադրել ավելի
Back to top button