Հասարակություն

Գլենդելում նոր ցուցահանդեսն առաջարկում է ավելի խորը տեղեկություն հայ ժողովրդի պատմության մասին

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի նորաբաց ցուցահանդեսը հանրությանը տրամադրելու  է ավելի խորը տեղեկություն  հայ ժողովրդի պատմության մասին` հաղորդում է ABC 7.հեռուստակայանը։

Հայ-ամերիկյան թանգարանի տնօրեն Պերճ Կարապետյանն ասել է, որ այցելելով ցուցահանդես, յուրաքանչյուրը կարող է մեծ տեղեկություն ստանալ Հայաստանի մշակույթի մասին։ Նա նաև նշել է, որ այցելուները կիմանան, թե ինչ է տեղի ունեցել  Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչպես նաև ցեղասպանության հետևանքների մասին կտեղեկանան՝ տեսնելով, թե ինչպես են դրան արձագանքել տարբեր երկրներն  ու  տարբեր մարդիկ:

«Ցուցահանդեսում այցելուները  կզգան, որ չնայած անցել է հարյուր տարի (ցեղասպանությունից. խմբ.), սակայն մարդիկ դեռ ցավ են զգում կատարվածի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button