ԿարևորՔաղաքական

Ժամանակն է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպեն.ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Էնդրյուն հայտարարություն են տարածել, վերահաստատելով իրենց հավատարմությունը՝ ղարաբաղյան հակամարտության միջնորդական ջանքերին:

Շփման գծի երկայնքով վերջին ժամանակներում բռնության դեպքերի և տիրող լարվածությունը թոթափելու համատեքստում, ըստ համանախագահների, ժամանակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

«Մեր երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ՝ Վիեննայում: Նրանց հիմնական խնդիրը լինելու է զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը, ինչը կնպաստի քննարկվող տարրերի եւ սկզբունքների հիմնա վրա հմապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսմանը:

Բանակցություններում հաջողություն չի կարող լինել շարունակվող բռնությունների պարագայում և ավելին, չի կարող լինել խաղաղություն, առանց բանակցությունների: Մենք պնդում ենք, որ չի ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի», -ասված է համանախագահների հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button