Քաղաքական

Առանց անվտանգության երաշխիքների բանակցություններն անիմաստ են՝ ասում է ԱԳ նախկին նախարարը

annanazaryan

ԼՂ ճանաչման օրինագիծն Ազգային ժողովում  է։ Որքանո՞վ է ճիշտ այսօր Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հարցն այսօր քննարկվել է երևանյան մամուլի տարբեր ակումբներում ու հիմնական ասելիքն այն է, որ այսօր պետք է ջանքեր գործադրել բանակցությունների համար:

 

Կա ԼՂՀ ճանաչման օրենսդրական նախաձեռնություն, սակայն, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով,  հարցը ԱԺ քաղաքական օրակարգ կմտնի կախված սահմանային զարգացումներից: Այն պետք է լինի ադեկվատ  ստեղծված իրավիճակում՝ ասաց:

Եթե ապրիլյան քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ուրեմն պետք էր հենց այդ ժամանակ ճանաչել, եթե այդ ժամանակ չի արվել նման քայ՝լ ուրեմն այսօր այն անիմաստ է՝ ասաց ԱԺ պատգամավոր, նախկին արտգորնախարար Ալեքսանդր Արզումանյանը: «Պատգամը հասցվել է՝ երբ մտնի օրակարգ՝մեր հանձնաժողում կքննարկենք : Բայց ես կուզեմ հիմա հարցը մի կողմ թողնենք: Բանակցային գործընթացը թող սկսվի: Երբ կլինի պատերազմ ՝ բոլոր պատգամավորներն էլ պատրաստ են՝ կարծում եմ»,- ասում է:

Պետք է առիթն օգտագործել, ըստ նախկին նախարարի, ու բանակցային սեղանի շուրջ բերել նաև Արցախն ու ձգտել խաղաղության հաստատման, իսկ հարկ եղած դեպքում, իհարկե, պատերազմել մինչև վերջ:

ՀՀ իշխանությունների  կողմից, ըստ նրա, նախապայմաններ են առաջադրվել, որ  առանց անվտանգության երաշխիքների՝ բանակցություններն անիմաս են։ Սա Ալեքսանդր  Արզումանյանը  ճիշտ քայլ համարեց։ «Արդեն հարցական տակ է մադրիդյան սկզբունքների իրականացումը և մենք պետք է Արցախի միջազգային ճանաչում պահանջենք»։  Արցախը ՀՀ-ին միացնելու հարց քաղաքական օրակարգում դեռ չկա՝ ասաց Արզումանյանը:

Մանրակրկիտ հաշվարկներ պետք է արվեն մինչեւ ճանաչման մասին խոսելը՝ նկատառում արեց  ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Նրա կարծիքով՝ այն  պետք է լինի քաղաքական օրակարգի մասնիկ, սակայն նրբանկատորեն  պետք  է ուսումնասիրել հարցը։ Այսօր պետք է հասկանալ, թե ինչ ներքին տնային աշխատանք է առաջադրված ու սխալ մեսիջներ չուղղել միջազգային հանրությանը՝ ասում է Թևան Պողոսյանը:

Քանի դեռ  բանակցությունների հնարավորություն կա՝ ԼՂՀ ճանաչում չի լինի՝ կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ  կարծում, թե ԼՂՀ ճանաչում  կլինի: Արցախի ճանաչում առաջիկա օրերին չի լինի, քանի որ հույս կա ոչ զրոյական վիճակով վերսկսել բանակցությունները: Որքանով է մեծ հավանականությունը՝ չգիտեմ, բայց կա նման հավանականություն։ Դրա համար ԼՂ ճանաչում չի լինի»:

Միջազգային հանրությունը հակված չէ զրոյացնելու եղածն ու ջանքեր են գործադրվում բանակցությունների վերսկսման համար։ Քաղաքագետը վստահ է՝ լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի, սակայն իրավիճակը կմնա նույնը։ Բաքուն միանգամից չի բարիանա ու վերջ դնի բռնությանը՝ նշեց նա: Իրավիճակը Իսկանդարյանը նմանեցնում է իսրայելա-պաղեստինյան սցենարին,  ուր կա չլուծված խնդիր ու ժամանակ առ ժամանակ բռնկումներ են լինում:

Ցուցադրել ավելի
Back to top button