Սպորտ

Ադրբեջանցին չի կարող հաղթել հային.Ալբերտ Ղազարյանը Երեւանում է

arammanukyan
Մոսկվայում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարի շրջանակներում 56 վայրկյանում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով հաղթելուց հետո 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանն ու մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն այսօր հանդիպել են լրագրողների հետ: «Ես բավականին լուրջ նախապատրաստվում էի այս մարտին, մենամարտից առաջ դիտել էի հակառակորդ մարզիկի մարտերը, գիտեի թե նա ինչպես է պատրաստված: Ուրախ եմ, որ կարողացա ապացուցել, որ հայը ուժեղ է եւ ադրբեջանցին չի կարող մեզ հաթել»,- ասել է Ալբերտ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Ղազարյանը ադրբեջանցու նկատմամբ հաղթանակ տարավ հենց առաջին ռաունդում, ապա ռինգ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի դրոշը՝ հաղթանակը նվիրել էր հայ զինվորներին:

albert ghazaryan albert ghazaryan1 albert ghazaryan2

 

Ցուցադրել ավելի
Back to top button