Մշակույթ

Նարեկ Հախնազարյանը համերգով հանդես է գալու Հոնգկոնգում

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսօր ելույթ է ունենալու Հոնգկոնգում, տեղեկանում ենք pphk.org կայքից: Նրա հետ ելույթ է ունենալու ամերիկացի դաշնակահարուհի, Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր Նորին Պոլերան: Համերգին հնչելու է ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նշենք, որ մինչ հոնկոնգյան համերգը, Նարեկ Հախնազարյանը մայիսի 6-ին և 7-ին ելույթ է ունեցել Սիդնեյի օպերային թատրոնում Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button