ԿարևորՄիջազգային

Թուրք զինվորները հարյուրավոր կանանց եւ երեխաների են սպանել. ՄԱԿ- ը հետաքննություն է սկսում

ՄԱԿ-ը ցանկանում է հետաքննել Ջիզրայում թուրք զինվորականության գործողությունները: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը պահանջել է Թուրքիայի իշխանություններից թույլ տալ անկախ դիտորներին այցելել երկրի հարավ-արևելյան շրջաններ:

Պաշտոնյայի հայտարարության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ը թուրք զինվորների, դիպուկահարների  ու տանկիստների հանցագործությունների մասին տագնապալի լուրեր է ստացվել։ Մասնավորապես՝ նրանց մեղադրում են քաղաքացիական անցանց, այդ թվում՝ կանանց և երեխաների սպանության մեջ: Բացի այդ՝ ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ը տեղեկություններ է ստացել, որ թուրք զինվորները ողջ- ողջ այրել են մի քանի հարյուր մարդու, որոնք փորձել են թաքնվել նկուղներում:

Հիշեցնենք, որ Ջիզրեյում այցյալ տարվա դեկտեմբերից  գործում է պարետային ժամ: Այն Թուրքիայի իշխանությունները դա  պատճառաբանել են տարածաշրջանում քրդերի հաճախակի դարձած հարձակումներով։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button