Հասարակություն

Բարեգործությունները պետք կատարել մարդկանց չվիրավորելով (լրացված)

տեղադրվել է ժամը 14։04- ին
լրացվել է ժամը 16։34- ին

arminegevorgyan

Արցախին օգնելու կոչերից շատերի իրական կամ կեղծ լինելն այդպես էլ չի բացահայտվում՝ թափանցիկության պակասի պատճառով: Դա է պատճառը, որ գործընթացում պետք է հետևողականություն և թափանցիկություն մտցնել՝ լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել է  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Բախշյանը վստահում է Արցախի կառավարությանը, սական նա էլ բավարար չափով թափանցիկ տեղեկություններ չի տրամադրում՝ ասում է։

 

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն օրերս մասնակցել է առողջապահության նախարարի մոտ վիրավոր զինծառայողների հարցերով հրավիրված խորհրդակցությանը։ Վիրավորված զինծառայողներ Արման Լազգիյանի եւ Ռուբեն Առաքելյանի ծնողները ցանականում են իրենց որդիներին բուժման համար տեղափոխել արտասահման, քանի որ բժիշկների մի մասն ասել է, որ պետք է շտապ տեղափոխել, սակայն  մի մասն էլ պնդում է՝ նպատակահարմար չէ: «Այսինքն կա երկու կարծիք։ Բայց հիմա գործընթաց է գնում, որ նախարարն ինքը համոզվի, որ զինվորների արտերկրում բուժման կարիք կա»,- ասում է Երեւանի ավագանու անդամը։

Անահիտ Բախշյանը նշում է, որ մինչև  նախարարը թույլտվություն չտա, պետական աջակցության մասին խոսք գնալ չի կարող։

Նա տեղեկացրեց նաև, որ երևանաբնակ երեք զոհված զինծառայողների ընտանիքներ բնակարան կստանան: Սակայն, Բախշյանի հավաստմամբ,  վիրավորների մեջ էլ կան ընտանիքներ, որոնք բնակարանի կարիք ունեն:

Իսկ բարեգործությունները պետք կատարել այնպես, որպեսզի մարդկանց չվիրավորես: Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ,, որտեղ երգիչ, վերջերս էլ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած  Արմենչիկն  ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Այդ տեսանյութում ուշագրավ է հատկապես, որ զինվորները շարք կանգնած հերթով գալիս ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակի պարունակությունը։ Իսկ երգիչ Արմենչիկը ժամանակ առ ժամանակ նայում է տեսախցիկին՝ արդյո՞ք ֆիքսվում է այդ ամենը։

Տեսանյութը սոցցանցերի օգտատերերի մեծ մասի կողմից խիստ քննադատության է արժանացել. ինչո՞ւ պետք է ինչ-որ երգիչ նսեմացնի զինվորին՝ իր գովազդի համար։ Քննադատողներից մեկն էլ տիկնիկային  թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն է։ «Ինչպես անել, որ ամեն մի ծաղրածուն չհայտնվի մեջտեղում եւ դափնիները վերցնի»,- ասում է։ Ժողովրդավարական երկրներում հասկանում են, որ ժողովուրդն է լավագույն գաղափարները ծնում, իսկ պետությանը մնում է միայն կարգավորել դրանք՝ ընդգծում է արվեստագետը։

Ի դեպ՝ առաջիկայում Անահիտ Բախշյանը Երևանի  ավագանու նիստում բարձրացնելու է հարցը, որ զոհված զինծառայողների անուններով կոչվեն փողոցներ, որտեղ ապրել են նրանք:  Նա նշում է որ Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի անունով փողոցներն անվանակոչելու նախաձեռնությունը հենց տեղի բնակիչներինն է։

 

Ցուցադրել ավելի
Back to top button