Հասարակություն

Շուշիից 24 տարի անց. նոր հերոսները հայոց հաղթանակների նոր պատմությունն են կերտում

annanazaryan

24 տարի առաջ մեր հերոս տղաների քաջության ու խելամտության արդյունքում  ազատագրվեց  Շուշին ու այդ նուն քաջության ու հաղթանակի համար ինքնազոհության գնոցող տեսակի շնորհիվ պաշտպանվեց մեր հողը նաև ապրիլին:

Այսօրվա սերունդը իրենց հայրերի պես խիզախություն գրանցեց: Մինչև վերջ պայքարող, սեփական կյանքը  ընկերոջ, հողի, ազգի համար  տված հերոսներին ու նրանց քայլերը հիշում ենք ամեն օր, ու առավել ևս այսօր:

Կապիտան Արմենակ Ուրֆանյանը կյանքի գնով է փրկել իր զինվորներին: Հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերի դեմ պայքարել է  միայնակ, խոցել  է մեկ տանկ և մոտավորապես  մեկ տասնյակ թշնամու զինվորի: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է թշնամու զինվորներին: Գուցե կանխազգալով՝ իր զարմիկին՝ Ռաֆայել Բարսամյանին կապրտանը միշտ ասել է՝ գերի չեմ ընկնի։

Կապիտան Ուրֆանյանի հետ միասին նույն կերպ պայքարել է նաև կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, ով ևս իր մոտ գտնվող նռնակով իրեն ու ևս մի քանի ադրբեջանցի է ոչնչացրել:  Հերոսաբար պայքարել  ու կյանքն է տվել նրանց հետ միասին նաև Անդրանիկ Զոհրաբյանը:

«Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ժամկետային զինծառայող, ականանետի նշանառու Հարություն Բադալյանը հակառակորդին դիմակայել է վիրավորելուց հետո էլ։ Իր քաջությամբ կարողացել է կանխել հակառակորդի առաջխաղացումը: Վիրավոր ոտքով 7 րոպեում երեք ադրբեջանցի է ոչնչացրել, ինչից հետո  հակառակորդի յոթ հոգանոց խումբը վախեցել է ու փախել: Ստացած վերքերից այժմ ապաքինվում է ու թեև ծառայությունը կավարտի երկու ամսից, սակայն սպասում է կազդուրման, որպեսզի նորից գնա դիրքեր՝ իր ընկերների հետ հայրենիքը պաշտպանելու։

Հարությունի հետ պայքարող խմբում է եղել 19-ամյա Արթուր Աղասյանը։ Նա եւս իր սխրագործության  համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագ Արթուր Աղասյանի կողմից,  կազմակերպված քայլերի շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի հատուկ ջոկատայինները ջախջախվելով փախել են  դիրքից:

Հատուկ ուշադրության է արժանի նաև նռնականետով հակառակորդի ուղղաթիռ խոցած զինծառայող Նարեկ Մալխասյանը, ով իր քաջության համար արժանացսլ է 3 մեդալի:  Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը նա արթնացել է ուղղաթիռի աղմուկից ու արել աներևակայելին՝ հակատանկայինով ուղղաթիռ է խոցել:

Հերոսների թիվը շատ է, նրանք ավելի խիզախ են քան կարելի էր պատկերացնել, Զովածների համար ցավում ենք ու հպարտանում, ողջ մնացածներին անվերջ լսում:

Ցուցադրել ավելի
Back to top button