Քաղաքական

Մենք ճիշտ ուղու վրա ենք. Սեյրան Օհանյանը՝ ԼՂՀ ճանաչման մասին

hasmikdilanyan

«Մենք այսօր տոնում ենք մեր բոլոր սերունդների կատարած քաջագործությունները, որոնք երբևիցե չեն խամրում և անընդհատ թարմանում են ու իրենց արտացոլումն են գտնում մեր այսօրվա զինվորների, կամավորականների, երկրապահների, նվիրյալների գործողություններով ու սխրանքներով: Դրանք այսօր մեր պատմությունն ավելի հարուստ են դարձնում»,- այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով մայիսյան եռատոնի կապակցությամբ, Սեյրան Օհանյանն ասել է, որ իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է:

Հարցին, թե Արցախի Հանրապետության ճանաչման  գործընթացը արդյոք Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի չի հանգեցնի, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «ՀՀ դիվանագիտությունն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է ԼՂՀ աստիճանաբար ճանաչման տանելուն: Դա շատ նուրբ, հետևողական աշխատանք է ևՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն է դրանով զբաղվում: Կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»:

Ցուցադրել ավելի
Back to top button