Հասարակություն

Արցախը շենացնելու եւ մշակույթը պահպանելու ցանկությամբ առաջնորդվողները

arminegevorgyan

Գորգագործական մշակույթը Արցախում խոր արմատներ ունի. այն մեզ տանում է հազարամյակներ առաջ, ներկայացնում հին աշխարհի եւ հատկապես  Արցախի հնագույն մշակույթն ու կենցաղը: Արդեն երկու տարուց ավելի է, որ Հադրութում բացվել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության մասնաճյուղը, ունի մոտ 15 աշխատակից: Այս փոքրիկ ընկերությունում չկան վարպետներ ու աշակերտներ: Նրանց կապում է, ոչ միայն աշխատանքը, այլև միևնույն գաղափարը՝ապրել ու շենացնել Արցախը:

gorg7

Կարմիր, կապույտ ծիրանագույն դարչանգույն. գույների շարքը կարող ենք անվերջ  թվարկել:  Ամենավառ գույներով  ու  ինքնատիպ լուծումներով վերջնական պատկեր  են ստանում  «Ղարաբաղ Կարպետի» գորգերը:  Սոնան  Վարդենիս քաղաքից է, բայց  ընտանիքի հետ միասին ապրում է Հադրութ քաղաքում: Ամուսինն էլ,  ինչպես բոլոր  արցախցի տղամարդիկ, գտնվում է  առաջնագծում: Երկու տարի առաջ Հադրութում բացվեց  է «Ղարաբաղ  Կարպետ» ընկերության  մասնաճյուղը:  Սոնա բացման առաջին իսկ օրվանից աշխատում է այդ փոքրիկ ձեռնարկությունում:

gorg1 gorg2

Մասնաճյուղի պատասխանտու որակավորող  Ջուլիետ  Հովհաննիսյանն  ասում է, որ  ցանականում են  վերար­տադրել արցախյան հին գորգերը, որոնք իրենց տեսակի եւ բովանդակության մեջ բավականին արժեքավոր են և մրցունակ:

gorg

Այս ընկերությունում չկան վարպետներ ու աշակերտներ: Նրանք բոլորն էլ իրենց գործի վարպետն են: Իսկ  նրանց կապում է ոչ  միայն աշխատնքը, այլև  նույն գաղափարը՝ ապրել ու շենացնել Արցախը:

gorg6

Արդեն  թեյի սեղանի շուրջ նրանց զրույցները միայն պատերազմի մասին են:  Եվ ինչպես գործվող գորգերում է  գերիշխում կարմիր գույնը, այնպես էլ նրանց զրույցներում  կարմիր թելի նման գնում է այն միտքը, որ արցախցին  ամուր կանգնած է ոտքերի վրա: Եթե  սահմանը կյանքի գնով պաշտանում են  զինվորներըն ու կամավորները, ապա մենք պետք է ամուր պահենք թիկունքը՝ ասում էին ընկերության աշխատակիցները:

gorg23

Ցուցադրել ավելի
Back to top button