ԿարևորՀասարակություն

Այսօր ռադիոյի օրն է

alisagevorgyan
1926 թվականի հունիսի 13-ին «Խորհրդային Հայաստան» թերթի ընթերցողներն իմացան, որ սկսվել է Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը: Օգոստոսի 27-ին նույն թերթը տեղեկացրեց.«Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են: Հինգ օր հետո կայանը կսկսի իր աշխատանքը»: 1926 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր, որը տոն է ոչ միայն Հանրային ռադիոյի, այլև Հայաստանում գործող բոլոր ռադիոկայանների համար:

 

 

Համաշխարհային գիտության ու տեխնիկայի պատմության մեջ մայիսի յոթն ամրագրվեց որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականի հենց այդ օրը Ալեքսանդր Պոպովը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին փորձարկումը: 1926 թվականին ռադիոն խոսեց նաև հայերեն: Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչել է Երևանի ձայնը: Նույն թվականի մայիսի 7-ին Մոսկվայում առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց ռադիոյի օրը: Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախ և առաջ որպես ռադիոյի օր: Խոսում է Երևանը…արդեն 90 տարի հնչում են այս բառերը ՝ աշխարհով մեկ տարածելով հայկական պետության ձայնը: Թիկունքում տարիների պատկառելի բեռով, բայց հավերժ երիտասարդ ռադիոն այսօր նշում է հերթական տարեդարձը:

Ռադիոյի տոնն արդեն 46 տարի իրենն է համարում նաև հանրապետության վաստակավոր արտիստ, մեր ավագ գործընկեր, անսպառ հումորի տեր, հաղորդավար Սարգիս Նաջարյանը: 18 տարեկանից ռադիոն նրա անդավաճան սերն ու մտերմագույն բարեկամն է:

«Հեռուստաեթերում պատկերը փրկում է, ծածկում թերությունները: Այդ առումով ռադիոն դաժան ու անողոք է: Ռադիոն չի ներում սխալները»,-ռադիոյի առանձնահատկությունն այսպես է մեկնաբանում Սարգիս Նաջարյանը: Ցավում է, որ ռադիոտիրույթում այսօր գերակշռում են զուտ ժամանցային կայանները՝ մոռացած ռադիոյի բուն առաքելության մասին՝ տարածելով անհասկանալի հայերեն և անհասկանալի երաժշտություն: Երիտասարդ ռադիոյականներին փոխանցում է պատգամը, որ ստացել է իր ավագ գործընկեր և ուսուցիչ Հրաչուհի Ջինանյանից.«Խոսեք Ռադիոյում այնպես, որ ձեզ տեսնել կարողանան»:

Ցուցադրել ավելի
Back to top button