Տնտեսական

GSP+ համակարգը՝ հայկական բիզնեսի միջազգայնացման հնարավորություն

hasmikdilanyan
Հայաստանն աշխարահի այն քիչ երկրներից է, որի գործարարները հնարավորություն ունեն  արտոնյալ պայմաններով  կարող են ապրանք արտահանել  Եվրոպա:  Նրանք, սակայն, այս հնարավորությունից քիչ են օգտվում: «Թե GSP և թե GSP+ համակարգերը երկրից ջանքեր են պահանջում, որովհետև դրանք հենց այնպես տրված արտոնություններ չեն: Պահանջներ ու պայմաններ կան, որ երկիրը մշտապես պետք է քաղաքականություն վարի: Այս ուղղությամբ մենք համակարգային փոփոխություններ ենք իրականցնում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար  Արծվիկ Մինասյանն ու պարզաբանել, թո ինչու են տնտեսվարողները քիչ օգտվում հնարավորությունից:

Արտահանման մասին խոսելիս  ոլորտի պատասխանատուները  նախ հիշեցնում են՝  ԵԱՏՄ շուկան անսահմանափակ հնարավորություններ է տալիս, հետո նաև ընդգծում՝ Հայաստանն աշխարհի այն 14 երկրներից է, որին Եվրոպան արտահանման արտոնություններ է տվել:  Հստակեցնում են՝  3300 ապրանքների համար զրոյական մաքսատուրք  է գործում, իսկ 3900 համար՝ նվազեցված մաքսատուրքեր են սահամված: Թե ո՞ րն է մեր երկրին նախապատվություն տալու հիմնական պատճառը,  պատասխան կարելի է  փնտրել,  թերևս միայն փորձագիտական դաշտում:  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն օրինակ կարծում է, որ եվրոպան մեր երկրին նման հնարավորություն է տվել  նախ,  քանի որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, և ունենալով արտոնությունների նման համակարգ, չի կարող լուրջ մրցակցություն առաջացնել եվրոպական շուկայում:  Բացի այդ, այս կերպ եվրոպան նաև իր տնտեսությունն է զարգացնում, քանի որ հումքի կամ արանքների և ապրանքների կարիք ունի:

Արտոնությունն՝ արտոնություն, սակայն, հայ գործարարները գրեթե չեն օգտվում GSP +(  ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ) համակարգից: Մոտ 7000 անուն արտոնություններից միայն 25 անուն ապրան ք է GSP + համակարգով Եվրոպա հասնում:

Գործատուների հանրապետական միության նախագահը  նախ կարծում է, որ տնտեսվարողների մեծ մասն անտեղյակ է,  հետո նաև նկատում է, որ GSP +(  ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգ) համակարգից օգտվելը բավականին բարդ է,  լեզվի իմացություն է պահանջում, ապրանքների ճիշտ կոդերի ընտրություն:

«Խնդիրներից մեկը նաև այն է, որ չկա միացյալ ռեեստր: Մենք դեռ չգիտենք, թե հստակորեն որ  կազմակերպությունները որ ապրանքներն են արտահանում: Չենք կարող ամենամյա վիճակագրություն ձևավորել»:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը  կարծում է, որ GSP + համակարգը  Հայաստանի համար  կարևոր է, քանի որ հայկական բիզնեսը կարող է միջազգայնացվել: Դեպի ԵՄ երկրներ ապրանքների արտահանումը չի հակադրվում Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, քանի որ  Եվրոպան ինքն է որոշում, թե որ երկրին նման արտոնություն տա:

Եթե Հայաստանում հավասար մրցակցային պայմաններ լինեին, մեր բիզնեսմենները  անկախ իրենց կամքից կօգտվեին այս համակարգից:

Հայաստանի Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը կարծում է, որ խնդիրը ավելի խորն է, քան առաջին հայացքից  թվում է:  Մխչյանը չի կարծում  որ  եվրոպական շուկայում  հայկական ապրանքները մրցունակ չեն. «Մենք ունենք այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ են ամբողջ աշխարհում: հայաստանն ունի ապրանքեր, որոնք այսօր Սինգապուր է արտահանում, բայց մենք դրանք չենք տեսնում: Այնտեղ մեկ շիշը վաճառվում է  ութ դոլարով»:

«Տեղական արտադրանքը միջազգային  շուկայում պատշաճ ներկայացնելու ուղղությամբ լայնածավալ  աշխատանքներ ու բարեփոխումներ են կատարվում,- ասում է  Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով՝ արտահանման աջակցությունը կամ խթանումը կարևորագույն խնդիրներից մեկն է:  Նախարարն էլ է ընդգծում արտահանման խթանման համար Հայաստանն ունի մի քանի թիրախային շուկաներ՝ օրինակ, ԵԱՏՄ-ն, որտեղ ներկայանալու համար պետությունը փորձում է  ՓՄՁ-ին աջակցել:  Մինասյանն էլ է խոստովանում՝ բառացությամբ մի քանի ապրանքներից, հայկական ապրանքները առաջատար հիպերմարկետներում չեն կարոդանում ներկայացված լինել: Այստեղ կարևորվում է տոնվաճառների կազմակերպումը: Նախարարը հիշեցնում է՝ GSP+-ից բացի, ԱՄՆ-ի  ու Շվեյցարիայի հետ գործում  է նաև GSP համակարգը:

Գործում է, սակայն, քչերն են օգտվում: Ինչու՝ հարցնում եմ Արծվիկ Մինասյանին: Նախարարը, նույնպես կարծում է՝ նախ ընթացակարագերի  տեղակացվածությունն է  պատճառը:

Հենց այստեղ է, որ էկոնոմիկայի նախարարը բաց է տեսնում և խոստովանում՝ անելիքներ կան, փորձում են կոնկրետ գործողություններ իրականացնել:

Ցուցադրել ավելի
Back to top button