Հասարակություն

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Մայիսի 7-ին, 10-ին և 11-ին շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում՝ մայիսի 7-ին, 10-11-ը` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ: 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

նկարը՝ Արտակ Բարսեղյանի

Ցուցադրել ավելի
Back to top button