Հասարակություն

Ինչ էր իրականում կատարվել Համազգային թատրոնում

arminegevorgyan
Ապրիլի 23 –ին  Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կողոպուտ էր տեղի ունեցել, որի արդյունքում թատրոնից գողացել էին 3 մլն դրամ եւ երկու համակարգիչ: Մամուլում  նաև ապատեղեկատվություն տարածվեց,  որ  հափշտակել է նաև Արցախի համար նախատեսված գումարը: Սակայն պարզվեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում  իրականությանը: 

 

«Համազգային թատրոն էին մուտք գործել մարդիկ, եւ կատարվել էր գողություն թե՛ իրերի, թե՛ դրամի տեսքով: Գողացվել էր այն գումարը, որը մենք վերջին 2-3 տարիների ընթացքում հավաքում էինք՝ Համազգային թատրոնի ապագա շենքը կառուցելու նպատակով: Նրանք  Արցախի համար նախատեսված  գումարը, փառք Աստծո, չէին նկատել եւ այն չէին  հափշտակել»,-ասաց Վարդան Մկրտչյանը:

Նշենք, որ դեպքից մի քանի օր անց գործը բացահայտվեց ու  պարզվեց, որ կողոպուտն իրականացրել են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ:

Իսկ Համազգային թատրոնի դերասանական կազմը և տնօրինության հանդիպումը ոչ թե այս խոսակցություններին վերջ տալն էր,այլ խոսելու ու ներկայացնելու էին  նոր կատակերգական ֆիլմը ,որի պրեմեիան տեղի ունեցավ երեկ Կինո  Մոսկվայում: «Վա՜յ մամա, ջան»,- այսպես կոչվում  ֆիլմը ,որտեղ նկարահանվել են  Համազգային թատրոնի դերասանները ու առաջին անգամ թատրոնի անձնակազմը հանդիսատեսին ներկայնում է  ֆիլմի տեսքով: ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ  Սերգեյ Հայրապետյանն է: Ֆիլմում նկարահանվել է նաև դերասան Սերգեյ Դանիելյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button