Վերլուծական

Ռ. Սաֆրաստյան. Դավութօղլուի պաշտոնանկության պատճառը Էրդողանի խանդն էր

lilitaghbalyan

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարական- պաշտոնանկությունն այս երկրի արտաքին քաղաքականության մեջ որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ Դավութօղլուի իրականացրած քաղաքականությունը լիովին համապատասխանում էր նախագահ Էրդողանի մոտեցումներին՝ «Ռադիոլուրին» հայտնել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նա համաձայն չէ այն տեսակետին, որ Դավութօղլուն որպես ավելի զուսպ գործիչ կարողանում էր ազդեցություն ունենալ Էրդողանի վրա։ Ըստ Սաֆրաստյանի՝ Դավութօղլուն տեսաբան էր, գիտնական եւ քաղաքական լուրջ ազդեցություն չուներ։ Նրա պաշտոնանկության պատճառը արեւելագիտության ինստիտուտի տնօրենը համարում է Էրդողանի խանդը։ Դավութօղլուն վերջին շրջանում  Եվրոպայում, հատկապես Գերմանիայում հեղինակություն էր ձեռք բերել, ինչին Թուրքիայի նախագահը խանդով էր վերաբերվում։

Ռուբեն Սաֆրասյանը կարծում է, որ վարչապետ Դավութօղլուի պաշտոնանկությունը որեւէ ազդեցություն չի ունենան նաեւ հայ- թուրքական հարաբերությունների վրա, քանի որ նման հարաբերություններ չկան։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button