Քաղաքական

Խ. Հարությունյան. Արցախի ճանաչման օրինագծի կառավարության եզրակացությունը սթափեցնող է

arminegevorgyan

ՀՀ կառավարությունն իր գործողություններով երեկ փաստեց՝ Արցախի ճանաչումը գործընթաց է, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի՝ իրադարձությունների որոշակի զարգացման համատեքստում՝ այսօր ասել է  ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Բանախոսը նշել է, որ ԼՂՀ ճանաչման այսրոպեական խնդիր օրակարգում չկա:  Սակայն Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում  է, որ եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը,ապա Ադրբեջանը միլիարդավոր  դոլարի զենք գնած չէր լինի։

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հստակեցնում է , որ ՀՀ կառավարության օրակարգում ԼՂՀ ճանաչման հարց չի եղել, այլ ստիպված՝ օրենքով սահմանված կարգով, անդրադարձ է կատարվել  պատգամավորների նախաձեռնությանը: Այս պահին  ճանաչման հարց օրակարգում չկա՝ շեշտում է  Խոսրով Հարությունյանը,իսկ  ԱԳՆ-ի և կառավարության եզրակացությունը պարզապես   սթափեցնում էր  Ադրբեջանին:

ՀՀԿ- ական պատգամավորը ավելի քան համոզված է, որ  եթե Ադրբեջանն սկսի լայնամասշտաբ ռազմական գործողություննեը, Հայաստանն էլ ճանաչի Ղարաբաղի անկախությունը,  ապա  բանակցային գործընթացն սկսվելու է  բոլորովին այլ կետից: ՀՀԿ- ական մեկ այլ պատգամավոր՝  Սամվել Նիկոյանն էլ նկատում է,  որ այսօր  արտաքին քաղաքական դաշտում միանգամայն այլ իրավիճակ է ստեղծվել: Ադրբեջանը պարզապես  չի կարող հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով:

Սակայն  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում  է, որ եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը,ապա Ադրբեջանը միլիարդավոր  դոլարի զենք գնած չէր լինի և նման պատերազմական գործողություններն էլ  չէին լինի: «Ապացուցվեց այն թեզը, որ պատերազմ սկսելու խնդիրը բացարձակապես կապ չունի ԼՂՀ անկախության հետ: Հակառակը՝ բանակցություններն ընթացել են, բայց Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի, ինչպես նաև ՀՀ-ի դեմ»:

Սակայն ՀՀԿ –ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հակադարձում է, որ եթե մենք ճանաչած լինեինք ԼՂՀ անկախությունը, ապա բանակցային գործընթացը չէր շարունակվի մեր պատճառով և Ադրբեջանը չէր  հրաժարվելու ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու իր ծրագրերից։ Սիջազգային հանրությունը պարզապես  շանս էր ունենալու մեղադրելու  Հայաստանին՝ ասում է Խոսրով Հարությունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button