Վերլուծական

Հակահայ Ռուսաստանը Թուրքիայից եւ Ադրբեջանից ավելի վտանգավոր է

mariapapyan

Հայաստանը հավանաբար ուղերձ է հղում Ադրբեջանին, միջազգային հանրությանը, որ եթե Բաքուն շարունակի շփման գծի երկայնքով իրավիճակը լարված պահել եւ սպառնալ Արցախի անվտանգությանը, ապա Հայաստանը կանի իր վերջին քայլը՝ կճանաչի Արցախի անկախությունը՝ «Ռադիոլուրին» ասել է լրագրող, «Կանաչ եւ սեւ, Արցախյան օրագիր» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը։

Ըստ նրա՝ Արցախի ճանաչման մասին ներկայացված օրիանգիծն ու դրա վերաբերյալ կառավարության եզրակացությունն ավելի շատ իրավիճակային քայլ է, քան՝ քաղաքականություն։ «Ես խորապես համոզված եմ, որ այն ավելի շատ ուղերձ էր մի շարք ուղղություններով, այդ թվում նաեւ Մոսկվա, որի հետ Հայաստանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում»։

Թաթուլ Հակոբյանը նշում է այն վտանգները, որի հետ կարող է առերեսվել Հայաստանը՝ Արցախի ճանաչումից հետո.

  • տալիս ենք Ադրբեջանին խաղաքարտ՝ ասելու միջազգային հանրությանը՝ ճանաչելուց հետո ի՞նչ բանակցություններ,
  • Ադրբեջանը ցանկանում է տապալել Մինսկի գործընթացը։ Ճանաչելով Արցախը՝ մենք էլ ենք Մինսկի խմբին անուղղակի ուղերձ հղում,
  • Հայաստանի կողմից Արցախի ճանաչումով ավելի ենք թունավորում հայ- ռուսական հարաբերությունները, քանի որ Մոսկվան շահեր ունի նաեւ Ադրբեջանմում, իսկ հնարավոր ճանաչումը Մոսկվան առաջինն է դատապարտելու,
  • Բավական է, որ Հայասանը ճանաչի Արցախը, հրավիրվելու է ՄԱԿ- ի ԱԽ նիստ, որի ընդունած բանաձեւն ամենեւին էլ չի բխելու Հայաստանի շահերից։

Թաթուլ Հակոբյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանի համար հակահայ Ռուսաստանը շատ ավելի վտանգավոր է, քան՝ Ադրբեջանն ու Թուրքիան։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Ցուցադրել ավելի
Back to top button